Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ԱՊՐԻԼԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր տխրությամբ կհիշեք ձեր նախկին սիրային հարաբերությունները: Հնարավոր է` դրանք արդեն վաղուց մոռացված էին, սակայն ինչ-ինչ պատճառներով այսօր կրկին կհիշեք դրանց մասին: Աշխատեք չտխրել դրա պատճառով, քանի որ այդ ամենն արդեն անցյալում է:

ՑԼԵՐ

Այսօր ոչ մի դեպքում չտխրեք, նույնիսկ, եթե խոսքը սիրային հարաբերությունների մասին է: Եթե անգամ լինեն որոշ անհարթություններ, համոզված եղեք` դրանք շուտով կհարթվեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր այդքան էլ հարմար օր չէ բնության գրկում զբոսնելու համար: Նախ, ձեզ կխոչընդոտի հասարակական տրանսպորտը, որը խայտառակ վատ կաշխատի, հետո էլ եղանակը կխափանի ձեր ծրագրերը. Այն չի համապատասխանի նախնական տեսությանը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելին այսօր շատ հետաքրքրքասեր կլինի: Նա կցանկանա իմանալ ոչ միայն այն, ինչը նրան պատմելու եք, այլեւ այն ամենը, ինչը պատրստվում եք չասել կամ էլ գաղտնի պահել նրանից: Պատրաստ եղեք տարօրինակ հարցադրումների:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք կսկսեք շատ լավ հասկանալ ձեր սիրելիին, նրա մտքերն ու ցանկացած քայլի նշանակությունը: Այդ գիտելիքներն օգտագործեք ի նպաստ ձեր հարաբերությունների: Այլապես, ձեր ինչի՞ն է անհրաժեշտ այդքան շատ բան իմանալ նրա մասին:

ԿՈՒՅՍԵՐ

Եթե, իսկապես, ցանկանում եք գրավել ձեզ դուր եկած հակառակ սեռի ներկայացուցչի սիրտը, ապա պետք է դրսեւորեք  հնարամտություն եւ շատ ջանքեր: Ոչ-ոք չի ասել, որ ամեն ինչ հեշտ է լինելու:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք մեծ օժանդակություն կլինեք ձեր սիրելիի համար: Նա ձեզ հետ կկիսվի իր բոլոր ապրումներով, խնդիրներով եւ մտահոգությամբ: Լսեք նրան եւ աշխատեք օգնել, սակայն այնպես արեք, որ նա դա սովորություն չդարձնի:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին իրեն բավականին ինքնավստահ եւ ինքնասիրահարված կդրսեւորի: Դա ձեզ, բոլորովին, դուր չի գա: Տարբեր ակնարկներով ցույց տվեք նրան, որ չեք սիրում ինքնասիրահարված մարդկանց:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելիի համար շատ կարեւոր կլինի իմանալը, որ նա ձեզ, իսկապես, պետք է եւ որ դուք գնահատում եք նրա ներկայությունը ձեր կյանքում: Եթե նա դա չզգա, կարող է խորը դեպրեսիայի մեջ հայտնվել: Այնպես որ, աշխատեք ամեն գնով ապացուցել, որ նա շատ կարեւոր մարդ է ձեր կյանքում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Որքան էլ դուք եւ ձեր սիրելին միմյանց նման եք, պետք է հաշվի առնեք այն փաստը, որ դուք որոշ հարցերի շուրջ տարբեր եք մտածում: Հիշեք այս մասին, որպեսզի այսօր խորը հիասթափություն չապրեք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի հասկանա ձեր որոշ կատակներ` դրանք վերագրելով իրականությանը: Նրա հումորի բացակայության պատճառով հնարվոր է փոքրիկ վեճեր ունենաք;

ՁԿՆԵՐ

Այսօր դուք ձեզ միայնակ կզգաք ձեր սիրելիի կողքին: Անգամ միասին լինելով դուք տարբեր հարցերի շուրջ կսկսեք զրուցել: Սակայն մի կենտրոնացեք թեմայի վրա, պարզապես, վայելեք միմյանց ներկայությունը:

22.04.16 | հասարակություն | մոդա