Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ԱՊՐԻԼԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր կցանկանաք, որ ձեզ երես տան, հատկապես, կցանկանաք, որ դա անի ձեր սիրելին: Հուշեք նրան այդ մասին: Եթե նա ձեզ հասկանա, ինչ խոսք, դուք, բավականին, բախտավոր մարդ եք:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ պահանջկոտ կլինի. Նա, միանգամից, ամեն ինչ կցանկանա: Կամ նա ինքնուրույն կհասնի իր ցանկություններին, կամ էլ ստիպված կլինեք նրան օգնել այդ հարցում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Միայն ձեր նրբանկատության շնորհիվ այսօր կկարողանաք ընդհանուր լեզու գտնել ձեր սիրելիի հետ: Այսօր դուք ձեզ այնպես չեք պահի, ինչպես պահում էիք նախորդ շաբաթ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր կընկերանաք ձեր սիրելիի անցյալից որեւէ մեկի հետ: Հնարավոր է` դա լինի նրա մանկության ընկերը, կամ, միգուցե, բացահայտեք նրա սիրելի գրքերը: Հնարավոր է նաեւ, որ ծանոթանաք նրա նախկին ընտրյալի հետ եւ պարզեք, որ նա շատ հետաքրքիր անձնավորություն է: Իզուր չէ, որ ձեր սիրելին երկար տարիներ ընկերություն էր անում նրա հետ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Մի ամաչեք ձեր սիրելիին ասել նրա թերությունների մասին: Եթե ցանկանում եք նվազեցնել նրա թերություններից որեւիցե մեկը, որը ձեզ դուր չի գալիս նրա մեջ, ավելի լավ է ուղիղ ձեւով արտահայտվեք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր թե իգական եւ թե արական սեռի Կույսերը անչափ հմայիչ կլինեն: Դուք ձեր տեսքով կկարողանաք գրավել հակառակ սեռի ցանկացած ներկայացուցչի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր կյանքում կարթնանա մի հին հուշ, որն այդքան էլ հաճելի չի լինի ձեզ համար, սակայն դա ձեզ կօգնի ապագան կառուցելու հարցում: Այնպես որ, սեղմեք ատամներն ու դիմակայեք բոլոր դժվարություններին:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կհասկանա, թե ինչ եք ցանկանում իրեն ասել: Ավելի լավ է` մի խոսեք հանելուկներով: Ամեն ինչ պարզ եւ ուղղակի կերպով արտահայտեք, որպեսզի նա ձեզ ճիշտ հասկանա եւ ավելորդ ենթադրություններ չանի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Մի վախեցեք ձեր խենթ մտքերից եւ գաղափարներից: Վստահ եղեք, որ ձեր սիրելին ձեր կողքին է եւ պատրաստ է օգնել, որպեսզի կյանքի կոչեք, նույնիսկ, ամենախենթ ցանկությունները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեր հարաբերությունները սիրելիի հետ բավականին մեծ փոփոխություններ են կրել: Այսօր հարմար օր է, որ պարզեք, թե ինչ փոփոխություններ են դրանք` դրակա՞ն, թե՞ բացասական:Եթե փոփոխությունները բացասական բնույթի են, միգուցե, ճիշտ ժամանակն է դրանց դրական երանգ հաղորդել:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք սխալ եզրակացություներ կանեք ձեր սիրելիի պահվածքից: Դա կարող է կոնֆլիկտների պատճառ հանդիսանալ: Լավ կանեք խուսափեք նման ենթադրություններից:

ՁԿՆԵՐ

Ձեր երջանկությունը սարերի հետեւում չէ. Ճիշտ է` այն ձեզ այսօր չի այցելի, բայց արդեն այսօր դուք կզգաք նրա պտուղները: Կարող եք գնել գեղեցիկ շրջանակ, որտեղ շուտով կհայտնվի ձեր եւ ձեր երջանկության լուսանկարը:

02.04.16 | հասարակություն