«Ապագայի հաղորդակացման միջոցների մասին» մրցույթում հաղթած պատանի հայ գիտնականները հյուրընկալվելու են Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակում

 






Ապագայի հաղորդակցման միջոցների մասին նորարար և խիստ արդիական գաղափարի հեղինակներ ճանաչված ռուսաստանաբանակ Սամսոն և Հրանտ Հայրապետյանները շուտով մեկնելու են Ամստերդամ: 

Ինչպես սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, Discovery Sience ճանաչողական, ժամանցային ալիքի և Ucom ընկերության կողմից իրականացված «Ապագային հաղորդակցման միջոցներ» մրցույթում հաղթող ճանաչված եղբայներն Ամստերդամում հյուրընկալվելու են Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակում: 

 

Հ. Եսայանի փոխանցմամբ` ամառային արձակուրդն անցկացնելով Հայաստանում` Հայրապետյան եղբայները տեղեկացել են մրցույթի մասին և որոշել են մասնակցել` միանգամից ներկայացնելով երեք գաղափար, որոնցից միայն մեկն է առավելապես տպավորել ժյուրիի անդամներին: 

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ապագայում խուլ ու համրերի համար նախատեսված հաղորդակցման սարքին, որը ձեռքին կարելի է կրել այնպես, որ այն կարողանա ձեռքի շարժումները վերարտադրել ձայնային տարբերակով, իսկ ձայնը հոլոգրաֆիկ տեսախցիկի օգնությամբ փոխակերպել տեսատարբերակի: 

 

Վերոնշյալ մրցույթի ժյուրիի կողմից առանձնակի ուշադրության և շնորհակալագրի է արժանացել 12-ամյա գյումրեցի Նարեկ Հարությունյանը, ով ապագայում եռաչափ հաղորդակացման գաղափար է ներկայացրել: 

 

«Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սանը ներկայացնելով իր գաղափարը` ընդգծեց, որ ապագայում մարդիկ կունենան այնպիսի սարք, որը թուլ կտա մի երկրում գտնվող մեկին հանդիպել մեկ այլ երկրում գտնվող իր ընկերոջ կամ հարազատի հետ աշխարհի ցանկացած կետում: 

Ն. Հարությունյանի փոխանցմամբ` տարբեր երկրներում գտնվող մարդկանց հանդիպումը հնարավոր կլինի իրականացնել տեսախցիկով հեռախոսի, համապատասխան հավելվածի, համապատասխան ակնոցների և ինտերնետ կապի առկայության պայմաններում: 

Նշյալ հավելվածի օգտատերերն աշխարհի իրենց նախընտրած վայրում կկարողանան հանդիպել, խոսել ու լսել միմյանց, քայլել իրար հետ, տեսնել միմյանց շարժումները, բայց ոչ դիպչել իրար: 

 

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել երեխաներին, որոնց հետաքրքիր գաղափարները միջազգային մրցույթում իրենց ուրույն տեղն ունեցան: Իրականում կարծում եմ, որ այն գաղափարները, որոնք դուք տվել եք, շատ մարդիկ փորձելու են իրականացնել»,- դիմելով ասուլիսին ներկա պատանի գիտնականներին` նշեց Հ. Եսայանը` շնորհակալություն հայտնելով մրցույթին մասնակցելու հայտ ուղարկած 80 նորարար գաղափարների հեղինակներին: 

 

Անդրադառնալով «Այբ» դպրոցի բարձր դասարանների աշակերտներ Անի Ազնաուրյանի, Արեն Ազնաուրյանի և Դավիթ Աբրահամյանի կողմից ներկայացված գաղափարին, այն է` ապագայի հաղորդակցումը կատարել այնպիսի ցանցի միջոցով, որը չի ստեղծի բնապահպանական խնդիրներ, կօգտագործի արևային էներգիայի հզորությունը, կարտադրի թթվածին ու կնպաստի կանաչ տարածքների ընդլայնմանը, Ucom-ի գլխավոր տնօրենն ուրախությամբ փաստեց, որ աշխարհում ծառի միջոցով շփման արդյունքներ արդեն իսկ կան: 

 

Հ. Եսայանի համոզմամբ` «Այբ»-ի սաների ներկայացրած գաղափարը լիովին իրականանալի է, պարզապես առայժմ ժամանակի խնդիր է: 

 

Մրցույթի վերջին երկու նախագծերի հեղինակներն խրախուսական մրցանակների և շնորհակալագրերի: 

 

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

25.09.17 | քաղաքականություն | ֆուտբոլ