Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Աչքերի ճիշտ դիմահարդարում՝ ցանկացած առիթի համար

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ժամանակակից դիմահարդարների մի քանի կանոններ, որոնք օգտակար կլինեն բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ոճային դիմահարդաարում անել:

1. Մի օգտագործեք այնպիսի ստվերաներկ, որը համընկնում է ձեր աչքի գույնի հետ: Եթե դուք երկնագույն աչքեր ունեք, մոռացեք նույն գույնի ստվերաներկի մասին: Աչքերը դրանից ավելի նեղ ու փոքր կթվան: Այդ խնդիրը լուծելու համար ստվերաներկի ձեր նախընտրած երանգին հավելեք  սեւ ուրվագիծ:

2. Տարածեք մատիտը: Աչքերն սեւ մատիտով ուրվագծելը՝ առանց այն տարածելու, իրենց կարող են թույլ տալ միայն այն աղջիկները, որոնք  գոթիկայի սիրահար են:

3. Հետեւեք հոնքերի ձեւին: Այն մասին, որ հոնքերը պետք է բնական ու լայն լինեն, այսօր արդեն բոլորը գիտեն: Բայց կարեւոր է նաեւ ժամանակին դրանց գույնին ու ձեւին հետեւելը: Չէ՞ որ դրանով է պայմանավորված, թե ինչ տեսք կունենա ձեր դեմքը ու առհասարակ դուք:

4. Մոռացեք դաջվածքների մասին: Հոնքերի կամ կոպերի դաջվածքը հիմնականում շատ վատ տեսք ունի: Այն դեմքը դարձնում է ոչ արտահայտիչ, հարթ ու անբնական: Չէ՞ որ դուք չեք ուզում նման տեսք ունենալ:

Եթե ցանկանում եք աչքերի տեսողական մեծության էֆեկտ ստանալ

Աչքերն ավելի մեծ ու արտահայտիչ դարձնելուն օգնում են բաց գույնի փայլուն ստվերաներկերը, որոնք պետք է քսել աչքերի ներքին անկյունների վրա: Հոնքերի տակ քսեք մի քիչ բաց գույնի հայլայթեր կամ բաց վարդագույն փայլուն ստվերաներկ՝ լավ տարածելով այն: Արտաքին անկյան վրա ավելի մուգ գույնի ստվերաներկ քսեք: Լրացուցիչ էֆեկտի համար ներքին կոպին սպիտակ մատիտ քսեք, իսկ թարթիչներին՝ երկարացնող սեւաաներկ: Նման դիմահարդարման դեպքում պետք է փորձեք խուսափել մուգ ու պինդ ստվերաներկերից, նաեւ շրջանաձեւ հեղուկ ուրվագծից. այդ ամենն է՛լ ավելի է նեղացնում աչքերը:

Եթե ուզում եք վերացնել մուգ շրջանները ու թաքցնել այտուցները

Աչքերի ճիշտ դիմահարդարումը միշտ ենթադրում է նախապատրաստական աշխատանք՝  մուգ շրջանների ու պարկերի քողարկման նպատակով: Եթե դուք հաճախ եք նման խնդիր ունենում կամ եթե պարզապես լավ չեք քնել, օգտագործեք Կոնսիլեր: Այն պետք է քսել մեկ շերտով՝ զգուշորեն տարածելով մատներով կամ վրձինով: Արդյունքն ամրացրեք միներալ դիմափոշիով:

Եթե ցանկանում եք գեղեցիկ սլաքներ նկարել

Նախ պետք է իդեալական մատիտ ընտրեք, որը կքսվի հավասար ու կպահպանվի երկար: Հետո սկսեք պարապել՝ միայն այդպես դուք կսովորեք գեղեցիկ սլաքներ անել: Տարբեր ձեւեր փորձեք, որպեսզի հասկանաք, թե որն է ամենահարմարը ձեր դեմքի կառուցվածքին: Նշեք սլաքների ուրվագծերը, որպեսզի դրանք երկու կողմից էլ հավասար լինեն, իսկ հետո համարձակ շարժումներով զգուշորեն գիծ քաշեք:

Ինչպես անել աչքերի հանդիսավոր դիմահարդարում

Հանդիսավոր դիմահարդարումը հատուկ արվեստ է, որը ժամանակ ու հմտություն է պահանջում: Աչքերի հանդիսավոր գեղեցիկ դիմահարդարման արվեստը յուրացնելու համար խորհուրդ ենք տալիս հետեւել այս քայլերին.

1 Նախ թաքցրեք մուգ շրջանակները կոնսիլերի ու դիմափոշու օգնությամբ

2. Հոնքերի տակ կիսաթափանցիկ փայլուն բաց երանգի ստվերաներկեր քսեք 

3. Վերեւի կոպի մեջտեղում քսեք այն ստվերաներկերի հիմնական, միջին երանգը, որոնք դուք մտադիր եք օգտագործել

4. Աչքերի արտաքին անկյան վրա տարածեք ավելի մուգ երանգի ստվերաներկեր

5. Ներքին անկյան վրա հակառակը՝ մի քիչ բաց երանգի ստվերաներկ քսեք

6. Թարթիչների ներքեւի գիծը ընդգծեք սեւ մատիտով, իսկ ներքին կոպի ուրվագիծը՝ սպիտակ կամ սեւ մատիտով, ըստ նախընտրած էֆեկտի:

7. Նկարեք ուրվագիծը

8. Վերջում թարթիչների վրա երկու շերտով սեւաներկ քսեք:

Հիմա արդեն գիտեք, թե ինչպես է պետք աչքերի ճիշտ դիմահարդարում անել:

Աղբյուրը՝  Cosmo

26.01.16 | հասարակություն