Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Աշխարհի 10 ամենաթանկ մթերքները

Ալմաստե ձկնկիթ

Դա ալբինոս թառափի ձկնկիթն է։ Թառափն ինքնին շատ հազվագյուտ ձուկ է, բացի դրանից էգ թառափի սեռական հասունացմանը պետք է սպասել 27 տարի։ Իսկ թառափների շրջանում ալբինոսներ առհասարակ ավելի հազվադեպ են հանդիպում։ Այս բոլոր գործոնները ստիպում են, որ գնորդները տարիներով հերթ կանգնեն այդ ձկնիթի մեկ բաժնի համար, որի մեկ կիլոգրամը ի դեպ 10 հազար եվրո արժե։

Սպիտակ տրյուֆել

Աշխարհի այս ամենաթանկարժեք սունկը հայթայթելու համար իսկական որս են կազմակերպում։ Տրյուֆելն աճում է միայն Ֆրանսիայում, Խորվաթիայում ու Իտալիայում՝ այն էլ որոշակի տեղերում, ու դրանց հայտնաբերելը շատ բարդ է։ Սպիտակ տրյուֆելներ գտնելու համար շների են վարժեցնում ու որսորդական տուրեր կազմակերպում հարուստ հաճախորդների համար։ Տրյուֆելի մեկ կիլոգրամը 32 հազար դոլար արժե։

Ճապոնական արքայական սեխ

Դրա գինը միջինը 12 հազար դոլար է մեկ սեխի համար, բայց կրկնակի թանկ էլ է պատահում։ Իսկ սեխերի երկու խաչասերված տեսակների հիբրիդները հիմնականում աճուրդում են վաճառում։ Ճապոնացիները վստահ են, որ դա արտասովոր սեխ է, իդեալական իր ձեւով ու պարունակությամբ, համեղ ու բուրավետ։ Համարվում է, որ կեղեւը նման է հին ճենապակյա ծաղկամանների, դրա համար էլ ունեւոր տներում ընդունված է պարծենալ այդ համեղ սեխով՝ հյուրերի առաջ այն ցուցադրաբար դնելով սեղանին։

Ճապոնական սեւ ձմերուկ

Ճապոնացիները միայն սեխով չեն սահմանափակվում ու վաճառում են նաեւ ձմերուկի այս էլիտար տեսակը՝ մեկ հատը 3 հազար դոլարով։ Գույնը մուգ կանաչ է, առանց գծերի, վաճառվում է նաեւ աճուրդներում։ Ձմերուկի համը նույնպես շատ են գովում, ճապոնացիները վստահ են, որ այն անսովոր է ու չի համեմատվի ոչնչի հետ։

Երկնագույն թյունոս

Աշխարհի ամենախոշոր ձկներից մեկն է։ Եվ ամենաթանկ՝ 1 կգ-ն 8 հազար դոլարի սահմանում։ Չնայած վերջերս կա էժանացման միտում, հետեւաբար այդ ձկան թվաքանակն աճում է։

Մարմարյա միս

Եվ նորից ճապոնացիների նորամուծություններից։ Մարմարյա միսը՝ 1 կգ-ը 800 դոլարով, կովերի Վագյու տեսակի միսն է։ Այդ կենդանիները ապրում են արտոնյալ պայմաններում, նրանց կերակրում են լավագույն անասնակերով, մերսում անում ու անձնական բժիշկ կանչում, հենց նրանք իրենց լավ չեն զգում։ Նման խնամքից հետո միսը, ըստ երեւույթին, հատուկ աուրա է ներծծում իր մեջ ու դառնում է արտասովոր համեղ։

Սուտակի գույնի խաղող

Եվ նորից ճապոնիա, որը թանկարժեք մրգերի առաջատարն է։ Այս խաղողի մեկ փունջը 5 հազար դոլար արժե։ Արտասովոր՝ սուտակագույն, խոշոր այս խաղողի յուրաքանչյուր հատիկը 20 գրամ է կշռում։ Այս տեսակը ստեղծողները 14 տարի աշխատել են այն ստանալու համար ու իրենց աշխատանքի դիմաց հիմա արդարացված գին են պահանջում։

Մուսանգների սուրճ

1 կգ-ը հազար դոլար՝ այդքան արժե այս էկզոտիկ սուրճը։ Այն ստանում են մուսանգ կենդանիների արտաթորանքը հավաքելու միջոցով։ Կենդանիները նախօերին կուլ են տալիս սուրճ հատիկները։ Կենդանիների օրգանիզմում «վերամշակվելուց» հետո սուրճի համը շատ փափուկ է դառնում, այն կարամելա-շոկոլադե համ է ստանում։ Սուրճը հավաքելու ու վերամշակելու բարդության պատճառով էլ այն այդքան թանկարժեք է։

Ֆրանսիական կարտոֆիլ

Կիլոգրամի դիմաց 500 եվրո՝ նման կարտոֆիլը ամեն օր երեկո ընթրիքին չես տապակի։ Կարտոֆիլի այս ֆրանսիական տեսակն աճում է սահմանափակ քանակով ու շատ քմահաճ է խնամքի տեսակետից, այն հավաքում են ձեռքով ու երկար չեն պահում։ Այդ կարտոֆիլը քաղցրահամ է, ընկույզի նուրբ համով։

Շաֆրան

Աշխարհի ամենաթանկարժեք համեմունքը, որի գինը տատանվում է ըստ տեսակի ու արտադրող երկրի։ 1 կգ-ը միջինը մոտ հազար դոլար արժե։ Շաֆրանի բերքն աճեցնելն ու հավաքելը հոգսաշատ է։ Կերակրատեսակներին այս համեմունքը շատ քիչ քանակությամբ են հավելում։ Այն դեղին գույն ու անմոռանալի համ ու բույր է հաղորդում կերակուրին։

Աղբյուրը՝ Otvetnavse.com

04.10.16 | հասարակություն