Աշխատավայրում սիրավեպի հինգ առավելություն

Ինչո՞ւ են սիրավեպեր պատահում աշխատանքի ժամին: Ամեն ինչ շատ պարզ է: Ինչպե՞ս է անցնում ձեր աշխատանքային օրը:  Առավոտյան դուք արթնանում եք եւ գնում աշխատանքի, հետո աշխատանքից տուն եք գալիս, մտնում եք խանութ, ընթրիք, մի երկու ժամ երեկոյան հանգիստ, ցնցուղ եւ քուն: Դա ամենատարածված գրաֆիկն է: Նման տեմպի մեջ ընտրյալին  հանդիպել հնարավոր է երեւի տնից աշխատանքի եւ աշխատանքից տուն տանող գնացքում միայն: Բայց մենք աղջիկներ ենք, եւ տղաների կողմից ուշադրության կարիք ունենք, դրա համար էլ սկսում ենք զննել մեր գործընկերներին եւ ամեն կերպ գրավել նրանց ուշադրությունը: Նույնը տեղի է ունենում նաեւ հակառակ սեռի կողմից:  

Այսպիսով, աշխատավայրում սիրավեպի առավելությունները: 

Նույնիսկ եթե ստիպված ես լինում աշխատավայրում մնալ մինչեւ ուշ երեկո, կանոնավոր կերպով հանդիպում ես զուգընկերոջդ: Շատ զույգեր զուրկ են նման շքեղությունից: Ընկերդ (ընկերուհիդ) բողոքում է, թե կարոտո՞ւմ է քեզ:Սպասեք, մինչեւ բոլորը գնան եւ սիրով զբաղվեք աշխատասեղանին: 

Դուք ամեն օր ժամադրություն ունեք: Եվ կարող եք ամեն օր միասին ճաշել: Այնպես որ հետեւյալ խնդիրը` «հիշիր, թե վերջին անգամ երբ ենք միասին սրճարան գնացել» նույնիսկ ի հայտ չի գալիս:

Դուք մի թիմ եք: Եվ մեծ մտերմություն եք զգում նրանից, որ միասին աշխատում եք նույն նախագծի վրա: Մի օր գուցե կարողանաք ընտանեկան ընկերություն բացել (ամեն դեպքում հաճելի է երկուսով երազել այդ մասին):

Դուք միասնական եք «հաշվապահությունից այն չար կնոջ հանդեպ» ձեր ատելության մեջ: Երբ ջղայնությունդ արտահայտելու կարիք ունես, զուգընկերդ կաջակցի քեզ: Եվ գիտես, որ նա ոչ թե ձեւի համար է ասում, այլ իրոք համամիտ է: 

Ձեզանից ոչ մեկն անհարմարության զգացում չի ունենում մյուսի գործնական հավաքույթին անկյունում մնալով, որովհետեւ ձեր գործնական հավաքույթն ընդհանուր է, եւ բոլորը ճանաչում են իրար:  

Աղբյուրը` Cosmo

 

23.02.16 | հասարակություն | քաղաքականություն ֆուտբոլ