Աշխատանքային այց՝ Սևան ազգային պարկ և Ծաղկաձոր՝ քաղաքաշինական խնդիրների կանոնակարգման նպատակով

 

 

 

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում: 

Ն. Սարգսյանը Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանի, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանի և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի այլ պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց է կատարել Սևան ազգային պարկ-ի առափնյա տարածքում, ապա՝ տեղում խորհրդակցություն անցկացրել՝ քննարկելով տարածքի կիսակառույցներին, ներդրումային ծրագրերին և կառուցապատման կանոնակարգմանն առնչվող խնդիրներ: 

 

Խորհրդակցության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել նաև Սևան ազգային պարկ-ի տարածքում ինքնակամ շինությունների և անօրինական հողօգտագործումների կանխմանն ուղղված միջոցառումների իրականացմանը: 

Այնուհետև Ն. Սարգսյանը Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Կեչառիս վանական համալիր՝ վերջինիս հարակից գոտում կառուցապատման ծրագրերի կանոնակարգման նպատակով:

26.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն