Անքնությունը կարող է ալկոհոլային կախվածություն առաջացնել

 

Իելսկի համալսարանի մասնագետները հայտարարել են անքնության անսպասելի վնասի մասին։

Корреспондент-ի փոխանցմամբ՝ համալսարանի մասնագետները հայտնագործել են, որ անքնությունը կարող է առաջացնել ալկոհոլային կախվածություն դեռահասների մոտ։

 

Գիտնականները իրականացրել են ուսումնասիրություն, որին մասնակցել են 42 երիտասարդներ: 

 

Վերջիններս նշել են, որ նախորդ ամսվա ընթացքում օգտագործել են մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչքներ։ 

 

Բոլոր կամավորներին առաջարկվել էր հետևել քնի որակին և օգտագործած ալկոհոլի քանակին։ Իրավիճակը վերահսկելու համար օգտագործվել է հատուկ քնի և գործունեության մոնիտոր։

 

Արդյուքնում պարզվել է, որ մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործած կամավորներն ուշ  են պառկել քնելու և հետևաբար՝ ուշ արթնացել։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Իելսկի համալսարանի գիտնականները կարողացել են կանխատեսել օգտագործվող ալկոհոլի ծավալները՝ ըստ կարճ ձգվող քնի և վաղ արթնանալու։

 

11.12.17 | քաղաքականություն