Անցած 3 օրերին հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 49 պատահար. Ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 27-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 21-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք։

 

Բացահայտվել է գողության 26, խարդախության 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և խուլիգանության 2-ական, անձի առևանգման, խարդախության, կողոպուտի, յուրացման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 17, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպք:

 

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 49 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 33-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

30.10.17 | քաղաքականություն