Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 12-ից 13-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքերն էլ բացահայտվել են:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք։

 

Բացահայտվել է գողության 10, խարդախության 8, կաշառակերության 2 և յուրացման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

13.10.17 | քաղաքականություն