Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Անտարբերության նախանշաններ

Այսպես, նա քո հանդեպ անտարբեր է, եթե .

Քո բոլոր խնդրանքներին վերաբերվում է առանց ոգեւորության: 

Հետո էլ, նա միշտ ծանրակշիռ պատճառ կունենա քեզ մերժելու: Նա հենց այնպես չի զանգում քեզ` հետաքրքրվելու, թե օրդ ինչպես է անցել կամ էլ բարի գիշեր մաղթելու:  

Նա զանգում է միայն հանդիպման մասին պայմանավորվելու համար: 

Նա քեզ երբեք նվեր կամ ծաղիկ չի նվիրել, նրա մտքով ուղղակի չի անցնում, որ քեզ դա հաճույք կպատճառեր: 

Նա չգիտի եւ չի ձգտում իմանալ քո ճաշակի, ցանկությունների, նախընտրությունների մասին: Նրա համար մեկ է, թե դու ինչ ֆիլմեր ես սիրում, ինչ երաժշտություն ես լսում, նա նույնիսկ լավ չգիտի, թե որտեղ ես աշխատում եւ ինչով ես զբաղվում:  Անկողնում նա չի ջանում քեզ հաճույք պատճառել, նա միայն իր մասին է մտածում: 

Ժամադրությունից մի ժամ առաջ կարող է առանց լուրջ պատճառի չեղյալ համարել հանդիպումը: 

Եթե ձեր կարծիքները եւ ցանկությունները չեն համընկնում, նա երբեք չի զիջում քեզ, ընդհակառակը`  իրենն է պնդում մինչեւ հաղթական ավարտ:  Երբ հիվանդ ես, չի գալիս քեզ այցելության, ընդամենը զանգում է` հետաքրքրվելու, թե երբ կկարողանաք արդեն հանդիպել եւ սեքսով զբաղվել: 

Նա երբեք չի զրուցում ձեր համատեղ ապագայի մասին: Իսկ եթե դու ինքդ ես նման զրույց սկսում, ջանում է հնարավորինս արագ ավարտել այն: Նա չի սիրում լուսանկարվել քեզ հետ: Նա քո լուսանկարներից նույնիսկ մեկը չունի: 

Նա ամեն կերպ խուսափում է քո ազգականների հետ հանդիպումներից: 

Երբ նրան անձնական բան ես պատմում (մանկական հուշեր, ծնողների հետ հարաբերությունների մասին), նա քեզ մի ականջով է լսում:

Դուք հազվադեպ եք միասին որեւէ տեղ գնում:

Նա գերադասում է աղմկոտ ընկերների հետ կինո եւ բարեր գնալ: 

Աղբյուրը` Creu

10.03.16 | հասարակություն | ֆուտբոլ