Сайт продаётся (Կայքի վաճառք)!

«Անվտանգ Հայաստան» միջազգային ցուցահանդես. շուտով Երևանում

Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել «Անվտանգ Հայաստան» (Arm-Security) անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի համակարգման խորհրդի նիստ, որը վարել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ցուցահանդեսի մասնակից երկրների և միջազգային կազմակերպությունների ցանկը, ինչպես նաև կազմակերպչական այլ հարցեր:

 

«Անվտանգ Հայաստան» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը նախատեսվում է անցկացնել Երևանում՝ 2017թ. սեպտեմբերի 2-4-ը:

 

Միջոցառմանը կցուցադրվեն արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման համակարգեր ու տեխնոլոգիաներ, ինչպես նաև  փրկարարական և հրդեհային անվտանգության ծառայությունների համար նախատեսված հատուկ տեխնիկա`  հիմնական արտադրողներից: 

 

01.08.17 | քաղաքականություն | քաղաքականություն