Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Անջելինա Ջոլիի սեւ-սպիտակ ֆոտոշարքը՝ Wall Street Journal-ի համար

Անջելինա Ջոլին զարդարել է WSJ –ի վերջին համարի կազմը: 40-ամյա դերասանուհին երեկ ամսագրի մրցանակաբաշխության ժամանակ մրցանակի է արժանացել կինեմատոգրաֆիայում իր ներդրումների եւ մարդասիրական գործունեության համար:

Ամսագրի վերջին համարի էջերում Էնջին ներկայանում է սեւ-սպիտակ լուսանկարների շարքով:

Դերասանուհին պատմել է իր՝ ավելի ճիշտ «Ծովի մոտ» նոր ֆիլմի մասին, որտեղ Ջոլին է գլխավոր հերոսուհու դերում, իսկ նրա խաղընկերն էլ Բրեդ Փիթն է:

«Հեշտ չէր: Բայց ստիպված էինք ուժ հավաքել ու անել դա: Մենք պարզապես ինքներս մեզ ասացինք «Մենք բավականաչափ համարձակ ենք ու կարող ենք անել դա: Եվ թող այս փորձից մեր հարաբերությունները միայն շահեն, իսկ մենք՝ ավելի ուժեղ դառնանք»: Ես պատկերացում անգամ չունեի, որ կարող եմ սցենար գրել: Ես ուզում էի այդ սցենարի օգնությամբ ցույց տալ, թե ինչպես են տարբեր մարդիկ զգում ու հաղթահարում վիշտը: Նկարահանման հարթակում յուրաքանչյուրս պետք է մեր անկյունում մնայինք, բռնցքամարտիկների, այլ ոչ՝ ամուսինների նման: Շատ դժվար էր, բայց մենք ձգտում էինք բոլոր ուժերով օգնել իրար:

Երբ մեր կյանքում իսկապես ողբերգական դեպք է կատարվում, մենք կամ միասին ենք այն հաղթահարում, կամ էլ բաժանվում ենք, որպեսզի յուրաքանչյուրս առանձին, յուրովի հաղթահարենք մեր վիշտը:

Բայց ինձ համար այս ֆիլմը ասես ուղերձ է, որ անկախ ամեն ինչից անհրաժեշտ է ուժ գտնել ու փորձել դիմադրել փոթորկին: Դրանից ավելի հիասքանչ ոչինչ չկա»:

 

05.11.15 | հասարակություն | մոդա