Աննա եւ Անահիտ Մխիթարյանների մենահամերգի տեսագրությունը հասանելի է YouTube-ում (տեսանյութ)

 

Դհոլահար եւ դուդուկահար հայտնի քույրերի՝ Աննա եւ Անահիտ Մխիթարյանների երեւանյան առաջին մենահամերգի տեսագրությունն արդեն հասանելի է YouTube-ում: Տեսանյութում առկա են նաեւ քույրերի ծննդավայրում՝ Վանաձորում տեղի ունեցած մենահամերգից հատվածներ:

 

Ժողովրդական, աշուղական երգերն ու համաշխարհային ջազային ստեղծագործությունները քույրերը ներկայացնում են նորովի՝ դուդուկի եւ դհոլի հնչյունների ներքո:

 

Աննա եւ Անահիտ Մխիթարյանների հետ համերգներին ելույթ են ունեցել երաժիշտներ Արեգ Առուստամյանը (դաշնամուր), Գուրգեն Ամիրյանը (կոնտրաբաս), Ալեքսանդր Գրիգորյանը (հարվածային գործիքներ): Ի դեպ, խումբը վերջերս համալրվել է նոր անդամով՝ Արթուր Մարտիրոսյան (հարվածային գործիքներ):

 

Սայաթ Նովայի, հայկական ժողովրդական երգերի, ինչպես նաեւ Դյուկ Էլլինգթոնի՝ «Քարավան» հայտնի ստեղծագործության մշակումը՝ դհոլի եւ դուդուկի հնչյունների ներքո, սիրով է ընդունվել թե վանաձորյան, թե երեւանյան հանդիսատեսի կողմից: 

 

Մխիթարյան քույրերի մենահամերգներին ներկա էին ինչպես նրանց արվեստի սիրահարները, ընկերներն ու բարեկամները, այնպես էլ՝ մշակութային, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ:

30.10.17 | քաղաքականություն