Աննախադեպ բարդ ուրոլոգիական վիրահատություններ Արցախում

ԱՀ առողջապահության նախարարության հրավերով ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ուրոլոգ, « Արաբկիր» բժշկական համալիրի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ, ուրովիրաբուժական բաժանմունքի մանկական վիրաբույժ-ուրոլոգ Սերգեյ Բաբլոյանը « Արևիկ» մանկական բուժմիավորումում նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը իրականացրել է Արցախի` համապատասխան խնդիրներ ունեցող երեխաների հետազոտություններ, խորհրդատվություններ ու   վիրահատական միջամտություններ :

 

Այցի ընթացքում հետազոտվել է 40 երեխա, կատարվել 6 բարդ ուրոլոգիական վիրահատություն: Այդ  թվում  առաջին  անգամ    իրականացվել  է  միզապարկ- միզածորանային  երկկողմանի   անտի ռեֆլյուքսային    վիրահատություն : Բոլոր վիրահատությունները  կատարվել    են     Արցախի բժիշկների մասնակցությամբ:

Սերգեյ Բաբլոյանը նշել է, որ  այցի նպատակը «Արևիկ» մանկական բուժմիավորումում  ուրոլոգիական ծառայության  մասնագետների հետ փորձի  փոխանակումն է  և հավելել, որ այն կրելու է շարունակական բնույթ

05.12.17 | քաղաքականություն