Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Անմոռանալի համբույրի գաղտնիքը

Կանանց համար համբույրը չափազանց կարևոր է, որովհետև հենց համբույրի շնորհիվ կինը բնազդաբար կարող է հասկանալ, թե ինչ տղամարդ է նրա կողքին։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համբուրելով մենք կարող ենք հասկանալ, թե որքան քնքուշ է և կրքոտ, կամ սառը այդ մարդը։ Այս ուսումնասիրություններն անցկացվել են հարյուրավոր զույգերի օրինակներով։ Պարզվել էր, որ համբույրը արտացոլում է որոշ անհատական հատկանիշներ, որոնք կինը կարող է միանգամից ճանաչել։

Ճանապարհ դեպի անմոռանալի համբույր։

1․Մաքրեք ատամները։ Չկա ավելի վատ բան, քան համբուրվել մի մարդու հետ, ում բերանից տհաճ հոտ է գալիս։

2․ Փորձեք խորը շունչ քաշել և մաքրել Ձեր գիտակցությունը։ Կենտրոնացեք այն մարդու վրա, ում պատրաստվում եք համբուրել։

3․ Դանդաղ առաջ խոնարհվեք այնքան, մինչև ձեր շուրթերը դիպչեն։

4․Շուրթերի հպումը սկզբում պետք է լինի նուրբ և փափուկ։ (Մտածեք դեղձի մասին, որը կարող եք ճմլել, եթե կոպիտ վարվեք նրա հետ)։

5․Տարբեր շարժումներ և տեխնիկա փորձարկեք։ Օրինակ՝ նուրբ հպվեք զուգընկերոջ ստորին շուրթը կամ լեզվով շոյեք նրա շուրթերը։

6․Բացեք բերանը, որպեսզի լեզվով դանդաղ ներխուժեք զուգընկերոջ բերանը։ Եթե Ձեր համբույրը պատասխան ստացավ, ուրեմն <<հետազոտեք>> զուգընկերոջ բերանի խոռոչն ամբողջությամբ։ Միայն հիշեք, որ դա պետք է դանդաղ և նուրբ անեք, այլ ոչ թե արագ և ագրեսիվ։

7․Երբ կրքերը սկսեն թեժանալ, համբուրեք դեմքը, ականջները և պարանոցը՝ երբեմն նույնիսկ քծոտելով, կամ թեթևակի մազերից քաշելով։

8․Գործի դրեք Ձեր ձեռքերը․ համբույրը լիարժեք է համարվում, եթե Դուք շոյում եք զուգընկերոջը։ Համբույրի ժամանակ աշխատեք ձեռքերով պահել նրա դեմքը։

9․Հիշեք, որ պրակտիկան երբեք չի վնասի։

Աղբյուրը՝  mensby.com

20.03.16 | հասարակություն | մոդա