Անհույս տղամարդու 5 նշան

Հոգեբանները առանձնացրել են մի շարք բնորոշ գործոններ, որոնց կինը պետք է ուշադրություն դարձնի, հատկապես` սիրահարված ժամանակ։ 

Որոշակի հատկանիշների հավաքածու

Գոյություն ունեն տղամարդիկ, որոնց համար սկզբունքորեն կարեւոր է, որ կինը որոշակի հատկանիշներ եւ հմտություններ ունենա: Նման տղամարդիկ ապագա կնոջը փնտրելիս ուշադրություն են դարձնում այն բանին, թե նա կարողանում է արդյոք  տուն մաքրել, սպիտակեղենը լվանալ, ուտելիք պատրաստել, հոգ տանել իր մասին եւ նրան նվիրված ու հնազանդ լինել: Եթե այդ հատկանիշներից թեկուզ մեկը դադարում է գոհացնել նրանց, տղամարդը փորձում է իր համար նոր զուգընկերուհի փնտրել: Նման տղամարդուն իր անիրավացիությունն ապացուցելու փորձերը ոչ մի հաջողության չեն հասնում:  

Խմելու հակում

Խոսքը մեկ-երկու բաժակ խմելու սիրահարների մասին է: Եթե ձեզ թվում է, թե այդ անվնաս սովորույթը միայն հոգնածությունը հանելու համար է, դուք մեծապես սխալվում եք:   «Լիցքաթափվելու» նման միջոցը կարող է ալկոհոլային կախվածության հանգեցնել:  

Ցածր ինքնագնահատական

Ցածր ինքնագնահատականով տղամարդը ձեր հաջողությունների դեպքում անընդհատ չարություն կզգա: Հետագայում նա ձեր առաջ պայման կդնի՝ ընտրել ընտանիքի եւ կարիերայի միջեւ: Եվ եթե կինն ընդունի նրա պայմանը, խաչ քաշի իր ցանկությունների վրա եւ իրեն նվիրի տան հոգսերին, կնոջ ֆոնին տղամարդն անսպասելիորեն  «կբացի թեւերը» եւ կդառնա հերոս եւ ընտանիքի կերակրող:

Ապագա կյանքը

Մտածեք, թե ինչպիսին կլինի ձեր համատեղ կյանքը, օրինակ, տասը տարի անց: Եվ ինչ, ձեզ հարմա՞ր է: Ապագան մտովի պատկերացնելը միակ միջոցն է ձեր հարաբերություններին կողքից նայելու եւ հասկանալու, թե ուզում եք դրանք, թե ոչ: 

Ընտրյալը ձեր հաշվին է ապրում

Ձեր տղամարդն արժանի աշխատանք չի գտել, նա «դեռ գործ է բացում»: Գուցե դուք ծնողների հետ եք ապրում կամ վարձով բնակարանում, որի համար դարձյալ դուք եք վճարում: Դուք ինքնուրույն եք անում բոլոր գնումները, վճռում բոլոր խնդիրները եւ այդպես` ամեն օր:  Ուշադրություն դարձրեք, գուցե ձեր տղամարդը հարմար տեղավորվել է եւ նրա համար հարմար է այդպես ապրելը, որպեսզի ոչ մի խնդիր չլուծի:  

Վերլուծեք նրա պահվածքը եւ ձեր հարաբերությունները, նայեք ճշմարտության աչքերի մեջ: Գուցե սա այն պահն է, երբ պետք է հասկանալ, որ դուք տարբեր եք եւ բաժանվել: Մի հուսահատվեք, անելանելի իրավիճակներ չեն լինում: 

 

 

Աղբյուրը` Zhenskoe-mnenie.ru

31.05.16 | հասարակություն