Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Անհավանական պիցցա` ձմերուկով եւ սոխով. Պատրաստման եղանակը (տեսանյութ)

Պիցցան այն ուտեստն է, որը սիրված է, գրեթե, բոլորի կողմից: Այն համապատասխանում է բոլորի համային ճշակին, քանի որ յուրաքանչյուր-ոք կարող է պատրաստել պիցցան այն մթերքներով, որն ինքն է սիրում:

Մենք սովոր ենք ճաշակել պիցցան լոշիկով, սակայն պարզվում է` այն պատրաստելու երկընտրանքային եղանակ էլ կա, որը հատկապես հարմար է ամռանը:

Օրինակ` մթերքը կարելի է շարել ձմերուկի շերտի վրա: Եթե ձեզ հետաքրքրում է այս տարբերակը, ուրեմն շտապեք գրի առնել, թե ինչ է անհրաժեշտ այն պատրաստելու համար.

  • Ձմերուկի մեկ հաստ շերտ
  • Մեկ գլուխ սոխ` կլոր շերտերի բաժանած
  • Մեկ ճաշի գդալ կարմիր գինի
  • Մեկ ճաշի գդալ շաքարավազ
  • ¼ ճաշի գտալ աղ
  •  Երկու ճաշի գդալ բուսական յուղ
  • Ընկույզ
  • Բազիլիկի տերեւներ:
  • Եթե ձեռք բերեցինք բոլոր անհրաժեշտ պարագաները, ապա միացրեք տեսանյութն ու հետեւեք խոհարարի ցուցումներին: Կածես թե` պիցցայի տեսքը բավականին ախորժալի է երեւում: Դե ինչ, հաջողություն եւ բարի ախորժակ:

    Աղբյուրը` Cooking Light

    Պատրաստեց Այունե Առաքելյանը

    06.06.16 | հասարակություն