Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Անհաջող կապի հինգ նախանշաններ

1․Նա միշտ զբաղված է, հիվանդ է կամ դեպրեսիայի մեջ

Դուք անընդմեջ պտտվում եք նրա շուրջ։

Ճշմարտություն . Դուք պիտի տեսնեք, թե նա ինչպես է զվարճանում համակուրսեցիների հետ համդիպման ժամանակ՝ մոռանալով դեպրեսիայի մասին։ Իսկ այդ արդարացումները միայն Ձեզ համար են. միգուցե դեռ պետք լինեք նրան։

2․Նա քնում է Ձեզ հետ ամեն գիշեր՝ նույնիսկ չփորձելով սեքսով զբաղվել։ Եվ արդեն մեկ ամիս․․․և նա 50 տարեկան չէ

Դուք լացակումած գրառումներ եք անում սոցցանցերում:

Ճշմարտություն. նա ուզում է կամ արդեն ունի մեկ ուրիշ ընկերուհի։

3․Ձեր հանդիպումների միջև նա հակված է ապրել «ոչ մի անձնական բան» ռեժիմով

Դուք տարակուսանքից ցնցվում եք։

Ճշմարտություն. ձեր միջև իսկապես ոչ մի անձնական բան չկա։ Սահմանները նշված են։ 

4․Նա կարոտում է նախկին անպատասխան սիրուն՝ առանց թաքցնելու, որ օգտագործում է Ձեզ 

Դուք հասկանում եք, հասկանում եք, հասկանում եք և սպասում եք, սպասոմ եք, սպասում եք․․․

Ճշմարտություն. նա անում է ամեն բան, որպեսզի վերադարձնի իրեն, իսկ Ձեզ հետո կասեն, թե ինչքան հրաշալի եք Դուք։

5․Նա չափազանց ծանր է և միշտ ինքնաբացահայտման տառապանքների մեջ

Կարող է կեսգիշերին Ձեզ հաղորդագրություն ուղարկել կյանքի իմաստի մասին, սակայն չի կարող պարզապես զբոսնել Ձեզ հետ։

Դուք պատասխանում եք նրա հաղորդագրությանը՝ խնամքով հարմար խոսքեր ընտրելով, հպարտանալով ցուցաբերած ուշադրությամբ, իսկ զբոսանքի գնում եք ընկերուհու հետ։

Ճշմարտություն. Դուք նրան հետաքրքիր չեք։ Նա միայն իր անձով է հետաքրքրվում։

Աղբյուրը՝ Creu

01.02.16 | հասարակություն