Անկարան աջակցելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի համար ընդունելի ցանկացած բանաձևին

 

Թուրքիան աջակցելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած բանաձևին, որը հարմար կլինի Ադրբեջանի համար: 

 

Tass-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հանդես գալով Բաքվում Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: 

 

«Թուրքիան ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու և ադրբեջանական հողերն ազատագրելու ուղղությամբ: Մենք հավանություն կտանք ցանկացած բանաձևի, որը կգոհացնի Ադրբեջանին»,- ասել է նա: 

 

Չավուշօղլուի խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպմանը, ինքը կոչ է արել միջազգային միջնորդներին գործել ավելի ակտիվ, վճռական և անկեղծ: 

 

Թուրքիայի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է նաև Ռուսաստանի ջանքներին ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:  

 

30.11.17 | քաղաքականություն