Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Անի Լորակը լուսանկարվել է առանց դիմահարդարման

Հանրայատ երգչուհի Անի Լորակն ուրախացրել է իր երկրպագուներին մի լուսանկարով, որտեղ նա պատկերված է առանց դիմահարդարման:

Ճանաչված երգչուհին Instagram-ի իր էջում տեղադրել է նոր լուսանկար: Լուսանկարի վրա պատկերված է 36-ամյա Լորակն անկողնում` առանց դիմահարդարման:

«Բարի գիշեր: Քաղցր երազներ», — գրություն է թողել Լորակը:

Մինչ այդ Անի Լորակը հրապարակել էր իր 4-ամյա դստեր` Սոֆիայի լուսանկարը: Լուսանկարի վրա Սոֆիան նստած է սեղանի մոտ արձակած մազերով` դեղին ժանյակավոր զգեստը հագին և պլաստիլինից ինչ-որ բան է ծեփում:

Ըստ ավանդույթի, երգչուհին ծածկել է Սոֆիայի դեմքը և լուսանկարել է նրան մեջքից:

28.07.15 | հասարակություն