Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Անթերի cat-eye դիմահարդարում անելու երկու տարբերակ

Սեքսուալ կերպար ստեղծելու ամենատպավորիչ տեխնիկան «կատվի աչքեր» դիմահարդարումն է . վառ շեշտադրում թարթիչների գծին ու երկար սլաք, որը դուրս է գալիս աչքերի սահմաններից ու մի քիչ վեր բարձրանում: Այդ դիմահարդարումը տեսողական մեծացնում եւ ավելի արտահայտիչ է դարձնում աչքերը, ընդգծում դրանց գույնը եւ իդեալական կտրվածք ձեւավորում:

Ցերեկային դիմահարդարում

-Վերին կոպի վրա քսիր փրայմեր, որպեսզի մատիտի գիծն ավելի հարթ ստացվի ու չլղոզվի:

-Ամբողջ վերին կոպի վրա չեզոք կամ բաց գույնի ստվերաներկեր տարածիր:

-Բացացրու ունքերի ներքեւի հատվածը:

Նուրբ գրաֆիկական սլաք նկարիր՝ սկզբում փոքր կետեր արա թարթիչների աճի գծի երկայնքով, հետո զգուշորեն միացրու այդ կետերը: Ավելի բնական տեսքի համար նախընտրելի է սլաքը նկարեք կոպի կեսից ու այն չափից երկար չանեք

Երեկոյան դիմահարդարում

-Կոպերը փրայմերի օգնությամբ պատրաաստեք դիմահարդարման

-Քսեք սադափե ստվերաներկեր, որպեսզի կոպը մի քիչ փայլի: Ավելի դրամատիկ էֆեկտի համար կարող ես մի քիչ մգացնել վերին կոպի ծալքը քո սիրելի երանգի որեւէ ստվերաներկով:

-Սլաք նկարիր՝ սկսելով աչքի ներքին անկյունից ու դեպի արտաքին անկյուն անընդհատ մեծացնելով գծի հաստությունը:

Սլաքի ծայրը առանձին ենք նկարում՝ մի քիչ դեպի վեր տանելով, որպեսզի տեսողական մեծացնենք աչքերը ու հայացքին խորամանկություն հաղորդենք:

Աղբյուրը՝ Cosmo

30.01.16 | հասարակություն