Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Աներեւակայելի գրավչություն ձեռք բերելու մի քանի միջոց

Ձեր կյանքը սիրով լցրեք։ Չէ՞ որ երբ սիրում եք կյանքը, այն սկսում է ի պատասխան սիրել ձեզ։  Եվ չկա ավելի գրավիչ հատկանիշ, քան իսկական, անկեղծ սերը։ Հավատացեք, մարդիկ կնկատեն ձեզ շրջապատող բարեհոգությունը եւ անպայման կձգվեն դեպի ձեզ։  

Ճիշտ վարվեք

– Երբեք մի վախեցեք ձեզ պահել այնպես, ինչպես սիրտն է հուշում, հատկապես՝ եթե դրանից կախված է մեկ այլ մարդու բարօրությունը։ Մեզ համար ավելի ծանր պատիժ չկա, քան այն վերքերը, որ հասցնում ենք մեր հոգուն՝ իմանալով, որ սխալ ենք  վարվում։ 

Մոռացեք բամբասանքներն ու նախապաշարմունքները

– Մեծ ուղեղները գաղափարներ են քննարկում, միջին ուղեղները՝ իրադարձություններ, իսկ փոքրերը բամբասում են մարդկանց մասին։ Կյանքը չափից ավելի կարճ է, որպեսզի այն անցկացնենք մեկ այլ մարդու մասին ասեկոսեներ կուտակելով, բամբասելով եւ դատարկ տեղը խնդիրներ ստեղծելով։ Եթե դու մեկ այլ մարդու վերաբերյալ ամեն ինչ չեք հասկանում, հարցրեք իրեն։ Եթե համաձայն չեք հետը, ասեք նրան այդ մասին։ Բայց նրա թիկունքում նրանից մի բամբասեք։ 

Մարդկանց երջանկություն նվիրեք

— Եթե ուզում եք սավառնել դեպի գագաթները, օգնեք, որ ուրիշ մեկն էլ անի դա։  Իսկական երջանկություն եւ ազատություն ձեռք բերելու համար քիչ է շղթան վրայիցդ նետելը, անհրաժեշտ է նաեւ այնպես ապրել, որ հարգես եւ ավելի լավը դարձնես ուրիշների երջանկությունն ու ազատությունը։ Երբ դուք միավորում եք հույսը, հավատը եւ սերը, կարողություն եք ձեռք բերում դրական մտքեր, հարաբերություններ ու երազանքներ ստեղծել նույնիսկ ամենավատ աշխարհում։

Ոգեւորեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն

– Դժվար պահին բարի խոսքն անհամեմատ ավելի արժեքավոր է, քան հաղթանակի պահին մի ժամ գովելը։ Մենք բոլորս այնպիսի պահեր ենք ունենում, երբ մեզ շատ պետք  է, որ ինչ-որ մեկը գրկի մեզ եւ ասի․ «Ամեն ինչ կարգին է։ Դու մենակ չես»։ Ուրեմն եղեք հենց այդ մարդը, որքան հնարավոր է՝ հաճախ։

Դրական եղեք

– Դրական մտածեք, ճշմարտությունն ասեք, որքան հնարավոր է արագ ներողություն խնդրեք եւ ավելի արագ ներեք։ Աճեք ինքներդ ձեզ վրա եւ ջանացեք ներշնչել եւ ձեզ, եւ ուրիշներին։ Բարձրաձայն ասեք․ «Մնաք բարով, բացասական մտքեր։ Ես ձեզ համար ժամանակ չունեմ։ Իմ կյանքում չափից շատ են դրական բաները»։

Հրաժարվեք անընդհատ իրավացի լինելու մարմաջից

–Հատկապես եթե ձեր իրավացի լինելու համար ինչ-որ մեկն անպայման պիտի սխալվի։ Շատ ուղիներ են տանում դեպի ճշմարտությունը։ Դուք չեք կարող ուրիշների մասին դատել նրանց անցյալից ելնելով։  Նրանք ձերից շատ տարբեր կյանքով են ապրում։  Ձեր կարծիքը հայտնեք առանց թացնելու, քաղաքավարի, միշտ հիշելով, որ եթե ձեր նպատակը ինչ-որ մեկին վիրավորելը կամ ստորացնելն է, դուք մի քիչ ավելացնում եք այս աշխարհում առկա չարիքը։ Հարգել ուրիշի  կարծիքը, առանց դատելու, միշտ ավելի լավ է, քան ուղղակի իրավացի լինել։

Աղբյուրը՝ Creu

01.11.15 | հասարակություն