Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Անաստասիա Վոլոչկովան պատասխան է տվել իր անդրավարտիքի համար

Ռուսական բալետի աստղ Անաստասիա Վոլոչկովան որոշել է մեկնաբանություններ թողնել Instagram-ում` իր հագուստի վերաբերյալ արած բլոգերների չար արտահայտությունների մասին:

Մասնավորապես` համացանցի օգտատերերին հանգիստ չի թողնում բալետի պարուհու անդրավարտիքը և այդ թեման բառացիորեն արցունքներ է առաջացրել Անաստասիայի աչքերին:
Սոցցանցի իր պաշտոնական կայքում Անաստասիա Վոլոչկովան հրապարակել է մի լուսանկար, որի վրա նա ցուցադրում է իր կազմվածքը` բաց կանաչ լողազգեստով:

Բնականաբար անկեղծ մինի-ստրինգը օգտատերերին անտարբեր չի թողել: Եվ մինչդեռ օգտատերերը մեկնաբանություններ էին անում բալետի պարուհու բիկինիի վերաբերյալ, նա որոշեց հայտարարություն անել իր ներքնազգեստի վերաբերյալ` ուղեղները մթագնած մարդկանց համար:

«Ազատ ժամանակ որոշեցի մեկնաբանություններ կարդալ Instagram-ում..Ծիծաղելուց արցունքներս էի սրբում: Թանկագիննե՛րս, եթե որոշ մարդկանց իրենց սեփական ամառային հանգստի փոխարեն հուզում է իմ որովայնի ձգվածությունն ու լոգազգեստիս ստրինգի թելերի գույնը, ապա դա շատ բան է ասում», — ասել է Անաստասիան:
Այնուհետև Անաստասիան խորհուրդ է տվել բոլորին կրել նույնատիպ ստրինգեր: «Եթե ձեզ հարկավոր է ինձ նման ձիգ և ամրակազմ լինել, ապա այցելեք սպորտային դահլիճ (յուրաքանչյուր օր` 3,5 ժամ): Ես 39 տարեկան եմ, եթե դա հետաքրքրում է: Իսկ ինչ վերաբերում է լողազգեստին, ապա դա շատ ավելի հեշտ է ձեռք բերել: Սակայն շատ կարևոր է այն հանգամանքը, որ կարողանաք կրել այսպիսի մինի անդրավարտիք, ինչպիսին իմն է, ալյ ոչ թե չարախոսել: Համաձայնեք, որ շատերի վրա ուղղակի ծիծաղելի կդիտվի այս ստրինգը: Սա տաժանակիր աշխատանքի արդյունք է, բարեկամնե՛ր: Ընտանեկան անդրավարտիքը բոլորին էլ կսազի: Անձամբ` ձեր Վոլոչկովան: Բոլորին մաղթում եմ հաճելի ամառային հանգիստ», — իր գրությունն է թողել Անաստասիան:

21.07.15 | հասարակություն | աստղերը