Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Այս հսկա մանրանկարի համար օգտագործվել է 66 հազար բաժակ. արդյունքն ապշեցուցիչ է (ֆոտո, վիդեո)

66 000 մեկ անգամյա օգտագործման բաժակներ, 16 00 լիտր անձրևաջուր և գույն, 62 ժամ աշխատանք… . Ահա թե ինչի միջով է ստիպված եղել անցնել նկարիչ Սերժ Բելուն, որպեսզի կյանքի կոչի իր խելահեղ միտքը և անձրևաջրից ստեղծել աշխարհի ամենամեծ մանրանկարը:

Այս գլուխգործոցը ստեղծված չի եղել միայն ստեղծելու համար: Այս հսկա աշխատանքի ետևում հեղինակը նպատակ է ունեցել մարդկությանը ցույց տալ մաքուր խմելու ջրի բացակայության հետևանքները:

Սերժ Բելույի հույսերն արադարացան և արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները:

Ջուրը ներկված է եղել բնական ներկով: Բելուն և իր օգնականները երկու օրից ավելի ժամանակ են տրամադրել` այս գլուխգործոցը պատրաստելու և ներկայացնելու համար:

Նկարի վրա պատկերված է եղել պտուղն արգանդում, որպեսզի ցույց տա` ջուրն անհրաժեշտ է բոլոր կենդանի մարդկանց, այդ թվում` դեռ լույս աշխարհ չեկածներին:

10.11.15 | ժողովածու | մոդա ֆուտբոլ