Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Այս ամենն իմանալուց հետո այլևս չեք ցանկանա լողալ հասարակական լողավազաններում

Հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի ամերիկյան ընկերությունը ցնցող հայտարարություն է արել . աշխարհում կտրուկ մեծացել է կրիպտոսպորիդիում անվամբ փոքր մակաբույծներով վարակվելու դեպքերը:

Ինչպե՞ս են այս մակաբույծներն անցնում մարդու օրգանիզմ:

«Կրիպտոսպորիդիումը պարզ, միաբջիջ օրգանիզմներ են, որոնք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ են առաջացնում: Այս մակաբույծներն անցնում են մարդու օրգանիզմ հասարակական լողավազաններում, ակվապարկներում, հիդրոմասաժային վաննաներում, ցայտաղբյուրներում ու առվակներում լողալու ժամանակ, որոնք աղտոտված են կոյուղաջրերից կամ կենդանիների արտաթորանքներից»,- բացատրում է Ամար Սաֆդարը՝ բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ ու Նյու Յորքի համալսարանից ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետը:

2004-2008 թթ այս հիվանդությամբ վարակման դեպքերն աճել են 200%-ով: Ամենասարսափելին այն է, որ նշվածները դեռևս պաշտոնական տվյալներ չեն:

Այս հիվանդությամբ վարակվելու ամենահեշտ տարբերակը լողավազանում պատահաբար մի փոքր ջուր կուլ տալն է:

15.07.15 | ժողովածու