Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Այսօր Հելոուին է (ֆոտո)

Այսօր Հելոուին է` տոն, որն ի հայտ է եկել Իռլանդիայի  և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներից, որի պատմությունը սկսվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում։  Տոնում են հոկտեմբերի 31-ին, բոլոր սրբերի օրվա նախօրեին։ Հելոուինը ավանդական կերպով տոնվում է անգլիախոս երկրներում, սակայն պաշտոնապես չի համարվում հանգստյան օր։

20-րդ դարի վերջում գլոբալիզացիայի ընթացքում Հելոուինը սկսել են տոնել նաև ոչ անգլիախոս եվրոպական և ԱՊՀ այլ երկրներում։ Հելոուինը ոչ պաշտոնապես տոնում են մի շարք այլ երկրներում, որոնք ունեն սերտ մշակութային կապեր Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Բեծ Բրիտանիայի հետ, օրինակ՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, մի շարք կղզային երկրներում, վերջերս Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում։

Անվան ստուգաբանություն

Ըստ անգլերենի Օքսֆորդյան բառարանի` «Հելոուին» բառն առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում որպես անգլերեն All-Hallows-Even (հայ․՝ բոլոր սրբերի երեկո, even — evening (հայ.` երեկո) բառի կրճատ ձևը, շոտլանդերեն կարդացվում է որպես «հելլուվին») արտահայտության շոտլանդերեն կրճատ ձև։ Այդպես այն ժամանակ կոչում էին Բոլոր սրբերի օրվան նախորդող երեկոն[4]։ Թեև All Hallows արտահայտությունը հանդպում է նաև հին անգլերենում (ealra hālgena mæssedæg — հայ.` Բոլոր սրբերի օր), All-Hallows-Even արտահայտությունը մինչ 1556 թվականը չի հանդիպում գրավոր աղբյուրներում։

Պատմություն

Պատմաբան Նիկոլաս Ռոջերսը, ուսումնասիրելով Հելոուինի ակունքները, նկատել է, որ չնայած փորձերին կապելու դրա առաջացումը հին հռոմեական Պարենտալիաներ տոնի հետ, Հելոուինի նախատիպը ամենից հաավանական է, որ առաջացել է միայն կելտական հեթանոսական տոն Սամայնից, որի բնութագիրը հայտնվել է հին իռլանդական գրականության մեջ 10-րդ դարից սկսած: Այս տոնի անվանումը առաջացել է հին իռլանդական Samhain բառից, որը նշանակում է «ամռան ավարտ» և հետևաբար դարձել է նոյեմբեր ամսվա իռլանդական անվանումը։

Համաձայն Օքսֆորդի ժողովրդական բանահյուսության բառարանի՝ Սամայնը եղել է միաժամանակ բոլոր Բրիտանական կղզիների տոն և խիստ ասոցացվել է մահվան և գերբնականության հետ։ Դրա հետ մեկտեղ չկա ոչ մի ապացույց այն բանի, որ հեթանոսական ժամանակներում տոնը ունեցել է ինչ-որ հատուկ նշանակություն, բացի գյուղատնտեսական և եղանակային նշանակությունից։ Ավանդաբար համարվում է, որ Սամայնի ըմբռնումը ինչպես հեթանոսական տոն, կապված է մեռյալների հետ, հայտնվել է շնորհիվ 10-11-րդ դարի քրիստոնյա վանականների, ովքեր գրել են դրա մասին Բոլոր սրբերի օրվա հաստատումից մոտավորապես երկու հարյուրամյակ անց և Իռլանդիայի քրիստոնեության ընդունումից չորս հարյուր տարի անց։ Նույն ժամանակ 8-րդ դարում Բոլոր սրբերի օրը սկսում է աստիճանաբար փոխարինել Սամայնին, շնորհիվ գելլական ավանդույթների և կաթոլիկ ծեսերի փոխներթափանցման սկսվում է կազմավորվել ապագա Հելոուինի առաջին սաղմերը։

Այդ պահից սկսած հաջորդաբար սկսվում է երկու տոների զարգացումը։ Ինչպես Սամայնը, այնպես էլ Հելոուինը ավանդաբար նշվում է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը։ Շոտլանդիայում և Իռլանդիայում Սամայնը կրել է Oidhche Samhna և Oíche Samhna (համապատասխանաբար շոտլանդերեն և իռլանդերեն), և ժամանակակից գելլական լեզուները նախկինի պես անվանում են հելոուինը Oíche/Oidhche Samhna, նաև այս անվանումը պահպանվել է Իռլանդերեն Վիքիպեդիայում։ Մինչ այժմ Շոտլանդիայի հյուսիսում և Իռլանդիայում ընդունված է անցկացնել ծեսեր մեռյալների հանգստի համար և հոկտեմբերի 31-ի գիշերը պատմել նախնիների մասին լեգենդներ:

Մոտավորապես 16-րդ դարում առաջացել է հոկտեմբերի 31-ին քաղցրավենիք խնդրելու սովորույթը ։ Երեխաները և մեծահասակները հագնում էին կտորից դիմակներ և մի դռնից մյուսը քայլելով, պահանջում հյուրասիրություն։ Դերերով հանդերձներ հագնելու և իրենց հետ «Ջեքի ջահը» տանելու սովորույթը առաջացել է 19-20-րդ դարերում, ընդ որում գումարի կամ ուտելիքի դիմաց նախօրոք պետք էր առաջարկել տարբեր զվարճալիքներ։ Հետագայում շոտլանդացիների և իռլանդացիների դեպի ԱՄՆ մասսայական արտագաղթի պատճառով, Հելոուինը ժողովրդականցվում է նաև այնտեղ։

Խորհրդանիշեր

Խորհրդանիշների մեծամասնությունն ունի երկար պատմություն։ Օրինակ՝ լուսատու դդումների պատրաստման ավանդույթը առաջացել է լապտերներ պատրաստելու կելտական ավանդույթից, որն օգնում էր հոգիներին գտնել մաքրագործման ուղին: Շոտլանդիայում Հելոուինի խորհրդանիշը շաղգամն էր, բայց Հյուսիսային Ամերիկայում դրան արագ փոխարինման է գալիս դդումը՝ որպես ավելի էժան և հասանելի բանջարեղեն[16]: Առաջին անգամ Ամերիկայում լուսատու դդումների պատրաստումը արձանագրվել է 1837 թվականին: Այդ արարողությունը, ընթանալով բերքահավաքի ժամանակ, չուներ Հելոուինի հետ կիպ կապ մինչև 19-րդ դարի երկրորդ հարյուրամյակը:

Հանրաճանաչ էին դասական սարսափ ֆիլմերի կերպարների զգեստները, օրինակ՝ Մումիայի ու հրեշ Ֆրանկենտշտեյնի: Տների տոնական զարդարանքի մեջ մեծ դեր էին խաղում աշնան խորհրդանիշները, օրինակ՝ գյուղական խրտվիլակները: Հելոուինի հիմնական թեմաներն են մահը, չարը, օկուլտիզմը և հրեշները։ Ավանդական գույներն են սևը և նարնջագույնը:

Ջեքի լապտեր

Տոնի գլխավոր խորհրդանիշը համարվում է, այսպես ասած, Ջեքի ճրագը (անգլ.՝ Jack-o’-lantern): Այն դդում է, որի վրա փորագրված է չար, բայց միևնույն ժամանակ ծիծաղելի դեմք, իսկ դդմի ներսում տեղադրված է վառվող մոմ։ Առաջին անգամ «Ջեքի ճրագը» հայտնվել է Մեծ Բրիտանիայում, բայց սկզբնական շրջանում պատրաստման համար օգտագործվել է շաղգամ կամ ճակնդեղ: Համարվում էր, որ Բոլոր սրբերի օրը տան մոտ դրված այդպիսի բանջարեղենները վանում են չար ուժերին: Երբ Հելոինի տոնման սովորույթը տարածվեց Ամերիկայում, Ջեքի ճրագը սկսեցին պատրաստել դդմից, որն ավելի հասանելի էր և էժան:

Այդ սովորույթի աղբյուրները կարելի է գտնել ծեսերի ժամանակ բանջարեղենների վրա դեմքեր փորագրելու հին իռլանդական և անգլիական ավանդույթներում[22]:

«Ջեքի ճրագ»-ն իր ժամանակակից տեսքն ստացել է 1837 թվականին։ Հենց այդ ժամանակ էլ այն ստացել է իր անվանումը[23]: 1866 թվականին այն արդեն ասոցացվում էր Հելոուինի հետ[24]: Ամերիկայում վրան փորագրված դդումը մինչ Հելոուինի տարածվելը համարվում էր բերքահավաքի խորհրդանիշներից մեկը[25]: 1990 թվականին տոնի ժամանակ նրա օգտագործումն արդեն դարձել էր սովորական։

Yerevan celebrates Halloween

Երաժշտություն

Ինչպես այլ տոները, Հելլոուինը նույնպես ունի իր հայտնի երգերն ու թեմատիկ երաժշտությունը։ Փոփ երգիչ Բոբբի Պիկետի «Monster Mash» հայտնի երգը, մի շարք երաժշտական քննադատների կարծիքով, դարձել է Հելլոուինի ինքնատիպ հիմնը: Մյուս ամենահայտնի երգերից մեկը համարվում է «This Is Halloween» երգը, որի հեղինակն է Դեննի Հելմանը և որը հնչում է Մղձավանջ Սուրբ Ծնունդից առաջ անիմացիոն ֆիլմում։ Այն մի քանի անգամ երգվել է ոչ միայն ամերիկացի, այլ նաև ճապոնացի երգիչների կողմից:

Հաճախ տոնի հետ ասոցացվում է Midnight Syndicate խումբը, որի ստեղծագործությունը, որոշ հեղինակների կարծիքով, դարձել է այդ տոնի մի մասը։ Երաժշտական խմբի արվեստը փաստացի կերպով որոշեց «Հելլոուինի երաժշտության» բնորոշ գծերը, նրա չափանիշները և իր ազդեցությունը թողեց նմանատիպ այլ նախագծերի վրա: 2009 թվականի սեպտեմբերի 11-ին AOL Radio-ն հրապարակեց «10 լավագույն ալբոմները „Հելլոուինի“ ժանրում». Midnight Syndicate այդ ցանկում գրավեց միանգամից երեք տեղ՝ երրորդը, չորրորդը և ութերորդը: 2010 թվականին խումբը հրատարակեց առանձին հավաքածու՝ Halloween Music Collection:

Հելլոուինի տոնման ժամանակ հաճախ վախեցնող ատրակցիոնների համար օգտագործվում են էմբիենտ ժանրի կոմպոզիցիաներ, որոնք բաղկացած են այնպիսի վախեցնող էլեմենտերից, ինչպիսիք են ճռճռոցները, գայլերի ոռնոցները և այլն։ Առավել հայտնի են Midnight Syndicate խմբի երգերը, որը չափանիշներ է սահմանում այդ երաժշտական արտադրության համար: Հայտնի է Nox Arcana խումբը, որի Grimm Tales-ը ալբոմը ոգեշնչման աղբյուր դարձավ Universal Studios Halloween Horror Nights ստուդիայում Scary Tales: Once Upon A Nightmare այգու ստեղծման համար: Երեկույթների ժամանակ օգտագործվում է պարային երաժշություն, որը ստեղծվել է կատակային ու վախեցնող ոճում, կամ կոմպոզիցիաներ սարսափ ֆիլմերի երաժշտությունից: Հայտնի կոմպոզիցիա դարձավ Let’s Get Tricky երգը, որը կատարվեց Բելլա Տոռնի և Ռոշոն Ֆեգանի կոմից։ Այն հնչում էր Դիսնեյ ալիքի «Պարային տենդ» հայտնի հեռուստասերիալում։

Զգեստներ

Կախարդների, վհուկների, ուրվականների, վամպիրների, կմախքների և սատանաների տեսքերով տարբեր դիմակներ և զգեստներ կրելն այս տոնի պարտադիր պայմաններից մեկն է։ Տարածված են սարսափ գրականության, ինչպես նաև Universal ընկերության սարսափ-ֆիլմերի (Դրակուլա, Մումիա, Ֆրանկենշտեյն և այլն) հերոսների զգեստները։ Տների ձևավորման ժամանակ օգտագործվում են աշնանային մոտիվները, օրինակ՝ գյուղական խրտվիլակները։ Հելոուինի հիմնական թեմաներն են մահը, չարը, կախարդությունը և հրեշները։ Ավանդական գույներ են հանդիսանում նարնջագույնն ու սևը։
Քաղցրավենիք խնդրելը

Հելոուինի ժամանակ քաղցրավենիք խնդրելն (Անգլերեն` Trick-or-treating) ընդունված արարք է, որն անում են զգեստավորված երեխաները։ Նրանք այցելում են տնից տուն, որպես հյուրասիրություն խնդրում են կոնֆետներ (որոշ տեղերում` փող) հարցնելով՝ “Trick or treat?” (Խորամանկություն թե՞ հյուրասիրություն)։

31.10.15 | ժողովածու | աստղերը քաղաքականություն