Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Այսօր հայտնի ռոք-երաժիշտ Միք Ջագերի ծննդյան օրն է (վիդեո)

Այսօր հուլիսի 26-ն է: 1943 թ-ի այս օրն է ծնվել հայտնի ռոք-երաժիշտ Միք Ջագերը:

Միք Ջագգեր (անգլ .՝ Mick Jagger, լրիվ անունը Մայքլ Ֆիլիպ Ջագգեր, անգլ.՝ Michael Philip Jagger), բրիտանացի ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, երգահան, դերասան, պրոդյուսեր։ Լեգենդար Ռոլինգ Սթոունզ խմբի հիմնադիրն ու մեներգիչն է։

Ծնվել է 1943 թվականի հուլիսի 26-ին Անգլիայի Քենտ կոմսության Դարտֆորդ քաղաքում։ Հայրը ֆիզկուլտուրայի ուսուցիչ էր, իսկ մայրը՝ Մեծ Բրիտանիայի պահպանողականների կուսակցության անդամ։ Մայքլը ունի կրտսեր եղբայր՝ Քրիս Ջագգեր (ծնվ. 1947 թ. դեկտեմբերի 19-ին)։

Մայքլը սովորել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցում։ 1958 թվականին սկսում է նվագել «Little Boy Blue & The Blue Boys» դպրոցական բլյուզային խմբում, այնուհետև ծանոթանում է Քիտ Ռիչարդսի հետ, որի հետ 1962 թվականին ստեծում է Ռոլինգ Սթոունզ խումբը։

2003 թվականին, երաժշտի 60-ամյա հոբելյանի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Ջագգերին շնորհեց պատվավոր ասպետի կոչումը։

26.07.15 | ժողովածու | աստղերը