Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Այսօր Համբույրի համաշխարհային օրն է

Այսօր` հուլիսի 6-ին, Համբույրի համաշխարհային օրն է:

Այն առաջին անգամ նշել են Մեծ Բրիտանիայում: Իսկ 20 տարի առաջ այն հաստատվել է ՄԱԿ-ի կողմից: Շատ քաղաքներում այդ օրն անց են կացվում համբույրի մրցույթներ:

Գիտակ մարդիկ պնդում են, որ առաջին համբույրի հեղինակն անհայտ է: Անշուշտ, դա այդքան էլ կարևոր չէ: Իսկ համբույրի առաջացման տեսությունները բազմազան են:

Մարդիկ համբուրվում են, քանի որ դա արդեն մտած է մշակույթի մեջ: Գրեթե ողջ աշխարհում, հայտնվելով ռոմանտիկ իրավիճակում, մարդիկ համբուրվելու պահանջ են զգում:

Հայտնի իրավիճակներում համբույրն ընկալվում է որպես պարտադիր բաղադրիչ:

Համբույրի հայտնի «մասնագետ է» ամերիկացի Վոլֆրամը, որը 8 ժամում 8001 մարդու է համբուրել փառատոնի ժամանակ:

Էկրանների վրա առաջին անգամ համբուրյրը հայտնվել է 1896 թվականին: Մեյ Իրվինն ու Ջոն Ռայեն համբուրվել են Թոմաս Էդիսոնի «Համբույր» 30-վայրկյանանոց հոլովակում:

Համբույրներով ամենաառատ ֆիլմը եղել է «Դոն Ժուանը» ՝ 1926թ. Warner Bros. Pictures: Այնտեղ 191 հատ համբույր կա:

06.07.15 | ժողովածու