Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Այսօր Էլդար Ռյազանովի ծննդյան օրն է

Այսօր անվանի խորհրդային կինոռեժիսոր Էլդար Ռյազանովի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1923թ . նոյեմբերի 18-ին:

Նրա գրեթե բոլոր ֆիլմերն իրենց ժամանակին դարձան ներկայիս չափանիշներով ասած` «կինոհիթեր»: Այդպիսին էր թե՛ նրա առաջին ֆիլմը`»Կառնավալային գիշեր» երաժշտական կատակերգությունը (1956), թե՛ դրան հաջորդած բազմաթիվ այլ ֆիլմերը` «Հուսարական բալադը», «Զգուշացիր ավտոմոբիլից», «Գարաժ», «Ծերունիներ-ավազակներ», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Ճակատագրի ծաղր կամ բաղնիքդ անուշ», «Կայարան երկուսի համար»:

Ռյազանովը նաեւ կինոքննադատ ու կինոգետ է, երկար տարիներ վարում էր «Կինոհամայնապատկեր» հեռուստահաղորդումը: 80-ականների վերջին հիմնեց «Ոսկե Դյուկ» համամիութենական հումորի փառատոն-մրցանակաբաշխությունը, որի նաեւ վարողն էր:

18.11.15 | ժողովածու