Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Այսօր բրիտանացի դերասան Օռլանդո Բլումի ծննդյան օրն է (ֆոտո)

1977 թվականի հունվարի 13-ին է ծնվել բրիտանացի դերասան Օռլանդո Բլումը: Նա ճանաչում է ստացել «Մատանիների տիրակալը» (2001, 2002, 2003) եռագրության, «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը» (2003),«Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը» (2006) և «Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին» (2007) արկածային ֆիլմերի դերերով։

Անունը ստացել է ի պատիվ XVII դարի անգլիացի երգահան Օռլանդո Գիբսոնի։ Նրա մայր Սոնյան (Կալկաթայի ծնունդ) զբաղվում էր բիզնեսով, ղէեկավարում էր արտասահմանյան ուսանողների համար լեզվային դպրոցով, ինչպես նաև հրապուրված էր գրական աշխատանքով։ Նրա հայրը՝ Հարրի Բլումը (Harry Saul Bloom, 1913—1981 թվականներ), ՀԱՀ-ից էր, գրող և լրագրող, աշխատում էր իրավունքի պրոֆեսոր Քենթի Համալսարանում։ Նախկինում նա պայքար էր վարում ՀԱՀ-ում ցեղային խտրականության դեմ, Նելսոն Մանդելայի փաստաբաններից մեկն էր։

Հետագայում Հարրի Բլումը գրում է մի քանի գրքեր ՀԱՀ-ում ռասային խտրականության մասին, որի համար հետապնդվում էր հարավաֆրիկյան կառավարության կողմից և1963 թվականին ստիպված էր գաղթել Մեծ Բրիտանիա։ Խորթ եղբայրը՝ լուսանկարիչ Սթիվեն Բլում (Stephan Bloom, ծնվել է 1953 թվականին), խորթ քույրը՝ լուսանկարչուհի Սյուզեն Ստորմ Բլում (Susan Storm Bloom, ծնվել է 1948 թվականին), հարազատ քույրը՝ դերասանուհի Սամանթա Բլում (Samantha Bloom, ծնվել է 1975 թվականին)։

Չորս տարեկան հասակում Օռլանդոն զրկվում է հորից և տղայի ու նրա ավագ քրոջ դաստիարակությունը ընկնում է մոր և Բլումների ընտանիքի մտերիմ բարեկամ Քոլին Սթոունի ուսերի վրա, ով նշանակվում է նրանց խնամակալ։ Ավելի ուշ, երբ Օռլանդոն տասներեք տարեկան էր, մայրը խոստովանում է նրան, որ հենց Սթոունն է, իրականում, հանդիսանում նրա կենսաբանական հայրը։ Սոնյան վաղ տարիներից երեխաներին ներարկում էր սեր դեպի մշակույթը և այդ պատճառով Օռլանդոն վաղաժամ ցուցաբերում է հակում դեպի լեզուները, լուսանկարչությունը և թատրոնը։ Բացի այդ, պատանի ժամանակ նա հրապուրվում էր ձիերով և լավ ձիավարող էր, ինչը հետագայում հարկավոր եղավ նրա կինոկարիերայում։

Ուսումը դպրոցում Օռլանդոյին տրվում էր դժվարությամբ։ Նա տառապում էր դիսգրաֆիայով և այդ պատճառով հաճախ դառնում էր հասակակիցների ծաղրուծանակի առարկա։

Բլումն ասում է, որ նա փորձում է «չկտրել իրեն իրական կյանքից այնքան, որքան դա հնարավոր է»։ Նա երկրպագում է«Մանչեսթեր Յունայթեդ»-ին և ապրում է Լոնդոնում։ «Երկնային արքայություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ,Մարոկկոյում, Օռլանդո Բլումը փրկում և իրեն մոտ է վերցում Սիդի շանը (բակապահ շան և սալյուկի ցեղատեսակի խառնուրդ՝ սև և կրծքին սպիտակ պուտերով)։ Բլումը բուդդայական է։ 2004 թվականին դառնում է Սոկա Գակայ կազմակերպության անդամ։

Նաև հանդիսանում է կազմակերպության անդամ, որը պայքարում է բնապահպանության համար։ Կազմակերպության աջակցության համար Լոնդոնի իր տունը ձևափոխում է արևային մարտկոցների, դասավորելով աղբը վերամշակման համար և օգտահանելով օգտագործված լամպերը։ Մասնակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերին, լինելով կազմակերպության միջազգային դեսպան։

13.01.16 | ժողովածու | աստղերը