Ամուսնու նախկին կնոջ հետ ճիշտ պահվածքի 5 մարտավարություն

1. Նրանց թույլ տվեք ընդամենը ընկեր լինել

Ամուսնալուծությունը կայացել է, բայց ընդհանուր երեխաները, ընկերները, ազգականները այն օղակներն են, որոնք ամբողջ կյանքում կմիավորեն ձեր ամուսնուն եւ նրա նախկին կնոջը: Տղամարդկանց մեծ մասը ամուսնալուծությունից հետո աջակցում է առաջին ընտանիքին:  Լավ է, եթե ձեր զուգընկերը արդեն հուզականորեն վերափոխվել է եւ պատրաստ է նոր հարաբերություններ ստեղծել: Ձեր հանդեպ սերը եւ ներդաշնակությունը  նրան ստիպում է ամբողջովին ընկղմվել ձեր համատեղ կյանքի մեջ եւ ողջամիտի սահմաններում սահմանափակել շփումները նախկին կնոջ հետ: Նրա համար նա ընդամենը ընկեր կմնա, եթե իհարկե բաժանվել են փոխադարձ համաձայնությամբ եւ նրանց միջեւ այլեւս չկան նախկին սիրային զգացմունքները:  Ձեր ամուսնուն մի արգելեք երբեմն կապվել նախկին ընտանիքի հետ: Դա նախ եւ առաջ նրանում բողոք եւ դժգոհություն կառաջացնի, բայց էլ ավելի վատ է այն, որ դա կարող է ձեր ընտրյալին մղել վերադառնալ նախկին հարաբերություններին:  

2. Սրեք ականջները

Երբեմն առաջին կինը բոլոր ճշմարտություններով եւ ստերով ջանում է հետ բերել նախկին ամուսնուն: Նա ձեր դեմ է տրամադրում նրա ազգականներին, երեխաներին,  հեռախոսով սկանդալներ է սարքում, ջանում է ապացուցել իր առավելությունը, վիրավորել այնպիսի ֆրազներով, ինչպիսիք են` «ես նրա առաջին եւ միակ սերն եմ», մի խոսքով, ձեր համատեղ կյանքն անտանելի է դարձնում: Եթե դա ոչ մի ռեալ վտանգ չի ներկայացնում, սովորեք անտեսել նման հարձակումները: Չարժե նրա ներկայությամբ քննարկել թեկուզեւ նախկին, բայց մի ժամանակ սիրելի կնոջը, ավելի լավ է` զերծ մնացեք նրա հասցեին ոչ շոյիչ արտահայտություններից: Իսկ եթե գոյություն ունի դեպքերի բացասական զարգացման տարբերակ, հանգիստ խոսեք զուգընկերոջ հետ, անպայման զինվելով ապացույցներով, հակառակ դեպքում կարող է անվստահության առաջանալ եւ բարդացնել առանց այն էլ ոչ պարզ իրավիճակը:  

3. Մի բամբասեք նրա մասին

Առաջին կնոջ ընտրությունը ոչ միշտ է ամուսնու ազգականների հավանությանն արժանանում: Եվ ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս իրավիճակներ, երբ դուք անկախ ձեր կամքից լսում եք սկեսրոջ պատմությունն այն մասին, թե ինչ  «վհուկ էր» նրա առաջին հարսը, եւ այլն: Կամ էլ հարեւանուհին, սանդավանդակին հանդիպելով ձեզ, կցանկանա ձեր ամուսնու  «նախկին կնոջ» կյանքից հետաքրքրաշարժ փաստեր պատմել: Ոչ մի դեպքում ակտիվորեն մի մասնակցեք նման զրույցների: Հազիվ թե ձեր ամուսնուն դուր գա իր նախկին հարաբերությունների մասին շատախոսելու ձեր ցանկությունը, եւ երկրորդ, դուք ոչ մի իրավունք չունեք խոսել այդ կնոջ մասին, մանավանդ` այդ տոնով:  

4. Մի խանդեք

Շատ հաճախ մեզ լուրեր եւ բամբասանքներ են հասնում այն մասին, որ ձեր նախկին ամուսնուն տեսել են նախկին կնոջ հետ սուրճ խմելիս, նրանք մտերմաբար զրուցել են նրանց միջեւ ակնհայտորեն ամեն ինչ վերջացած չէր:  Հիշեք: Քանի դեռ ձեր աչքով չեք համոզվել դրանում, ոչինչ մի ձեռնարկեք: Ամուսնու հետ   հարաբերությունների պարզում ոչ մի պարզում, եւ մանավանդ` ոչ մի սկանդալ: Նրա համար դա ձեր վստահության պակասի ցուցանիշ կդառնա, իսկ առանց նրա հանդեպ վստահության, ձեր հարաբերությունները երկար չեն դիմանա:  

5. Կարգավորեք հարաբերությունները

Հնարավոր է նաեւ դեպքերի զարգացման նման տարբերակ, երբ նախկին կինը կդառնա ձեր շփման նախաձեռնողը: Եվ դա նույնիսկ վատ չէ, մանավանդ եթե նա ձեր նախկին ամուսնու հետ ընդհանուր երեխաներ ունի:  Ջանացեք ընկերանալ նրա երեխաների եւ, հնարավորության սահմաններում, առաջին կնոջ հետ: Իմաստուն կանայք կարող են մրցակցուհիներին դաշնակիցների վերածել: Իսկ նորաթուխ կնոջ փորձը կարող է նույնիսկ պետք գալ սիրելիի հետ հարաբերություններում: 

Եվ պետք չէ մնալ անցյալում, յուրաքանչյուրի անցյալը տարբեր է: Դուք ձեր իսկական սիրուն եք հանդիպել, թեկուզ եւ` «ուղեբեռով»: Դա ապրումների առիթ չէ, ավելի լավ է` ապրեք եւ ուրախացեք: Իսկ ձեռք բերված գիտելիքներն օգտագործեք ներկայիս հարաբերություններում, որ չկրկնեք անցյալի սխալները: 

Աղբյուրը` Kleo

03.09.16 | հասարակություն | քաղաքականություն