Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ամուսնուն անգիտակցաբար վիրավորելու եւ հարաբերությունները փչացնելու հինգ միջոց

Հարգելի կանայք, մենք պետք է ավելի զգուշավոր լինենք մեր ամուսինների եւ ընտանիքների մասին հոգ տանելու հարցում: Թույլ մի տվեք, որ դրանք քանդվեն ամեն մի մանրուքի պատճառով, չէ՞որ հետո միայն ավելի վատ կլինի: Ահա ձեր ամուսնուն անգիտակցաբար վիրավորելու եւ հարաբերությունները փչացնելու մի քանի միջոց (խնդրում ենք նկատի ունեցեք, որ այս հոդվածը ճիշտ է կանանց համար է նախատեսված, բայց տղամարդկանց էլ է վերաբերվում) :

1. Կյանքը այն սահմաններից դուրս, որը կարող եք թույլ տալ ձեզ

Մի ծեր ու իմաստուն կին մի անգամ խորհուրդ տվեց.«Լավագույնը, որը կարող եք անել որպես կին, ձեր ամուսնու եկամուտներին համապատասխան ապրելն է»: Կանայք, անկեղծ շնորհակալություն ու հարգանք դրսեւորեք ձեր ամուսինների նկատմամբ, տեղավորվեք ձեր ընտանեկան բյուջեի մեջ եւ օգուտ քաղեք նրանից, ինչ ունեք: Խելացի տնօրինեք ձեր ֆինանսները: Մշտական բողոքներն այն մասին, որ դուք բավարար գումար չունեք ձեր բոլոր ցանկությունները բավարարելու համար կամ էլ ձեր վերցրած աստղաբաշխական պարտքերը լավագույն միջոցը չեն շնորհակալություն հայտնելու ձեր հավատարիմ ամուսնուն, որն ամեն օր քրտնաջան աշխատում է, որպեսզի ապահովի իր ընտանիքին: Այո, գուցե դուք ի վիճակի չեք գնել պայուսակ Kate Spade-ից, որը մի քանի ամիս է ուզում էիք, բայց ձեր ամուսինը ձեզ կսիրի ու կգնահատի, եթե դուք իրենով հպարտանաք ու շնորհակալ լինեք նրա արածների համար:

2. Մշտապես բացասական մթնոլորտ

Դուք ատում եք նրա սանրվածքը, տան հարեւանությամբ գտնվող սրճարանը, փողոցի մյուս ծայրում ապրող հարեւանին, ձեր հիմար մրցակցին, հին լվացքի մեքենան եւ այլն: Հենց ձեր ամուսինը տուն է մտնում, դուք նրա վրա եք թափում ամբողջ օրվա ընթացքում կուտակած ձեր բոլոր բացաական մտքերն ու էմոցիաները: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ծանր բեռ է դա: Բացասական մտքերն ու զգացմուքնները կործանում են, տղամարդիկ ամեն ինչ իրենց տեղն են դնում, նրանց հոգում ամեն ինչի համար առանձին տեղ կա, բայց եթե նրանց անընդհատ զզվացնում են իրենց բողոքներով, նրանք ուժասպառ են լինում ու չեն կարողանում հեշտացնել ձեր կյանքը: Կա մի բան, որը ես գիտակցել եմ ամուսնական կյանքիս ընթացքում՝ լավ մարդը միշտ ուզում է, որ դուք երջանիկ լինեք, ու եթե դուք նրան այդ հարցում չօգնեք, ապա նա կդժբախտանա: Ոչ մի անսովոր բան չկա, որ լինում են նաեւ վատ օրեր, բայց չէ՞ դրանք հավերժ չեն, այնպես որ այդ բացասական տրամադրությունը ձեր կյանքի ոճը մի դարձրեք:

3. Նվաստացնում եք նրա դերը

Երբ ձեր երեխաները, մայրը, լավագույն ընկերները, կարիերան ավելի առաջնային են դառնում, քան ձեր ամուսինը, դուք ցույց եք տալիս, որ նա այդքան էլ կարեւոր չէ ձեզ համար: Պատկերացրեք, որ դուք տարիներ շարունակ ամեն օր նրան նման ուղերձ եք ուղարկում: Ձեզ դուր կգա՞ր, եթե ձեզ հետ այդպես վարվեին: Ձեր ամուսնուն հատկացրեք ձեր կյանքի գլխավոր տեղը: Չնայած երբեմն դա անտրամաբանական ու անարդյունավետ է թվում, բայց ես կարծում եմ՝ դուք կզարմանաք, երբ կհասկանաք, որ հենց դա է ընտանեկան երջանկության գաղտնիքը: Շատ զույգեր ամուսնալուծվում են, քանի որ չեն կարեւորում իրար նկատմամբ հոգատարություն ու սեր դրսեւորելը: Ձեր ամուսինը պետք է ձեզ համար միշտ առաջին տեղում լինի՝ դրա փոխարեն դուք կստանաք բավականության ու հաճույքի մի ամբողջ ծով:

4. Ֆիզիկական կապի պահպանումը

Տղամարդիկ ունեն իրենց կանանց հետ ֆիզիկական կապի կարիքը: Երբ դուք մշտապես սահմանափակում եք ֆիզիկական մտերմությունը, դա անդրադառնում է նրանց վրա: Սեքսը չպետք է լինի ձեր ամուսնուն կառավարելու գործիք, այն պետք է դիտարկել որպես սրբազան գործիք, որը ձեզ կարող է ավելի մտերմացնել իրար եւ Աստծո հետ: Սա մեծ օրհնանք է՝ լինել անհրաժեշտ ու ցանկալի ձեզ սիրող ռոմանտիկ ամուսնու համար: Նույնիսկ եթե դուք երբեմն դրա համար տրամադրություն չունեք, միեւնույնն է արժե, որ հաղթահարեք ինքներդ ձեզ՝ հանուն այդ մեծ բավականության:

5. Չեք խոսում նրա լեզվով

Կանայք սիրում են ակնարկել (ես կարծում եմ, որ դա կանանց ԴՆԹ-ում է ծրագրված): Բայց տղամարդիկ պարզապես չեն հասկանում ակնարկները (դա էլ նրանց ԴՆԹ-ում է ծրագրված): Ժամանակ մի վատնեք նուրբ ակնարկների վրա, որոնք նա չի հասկանա, խոսեք պարզ ու շիտակ: Եղեք ազնիվ ձեր զգացմունքներում: Եթե նա ձեզ հարցնում է, թե ինչ է պատահել, մի ասեք՝ «ոչինչ», իսկ հետո էլ սպասեք, որ նա պետք է կռահի ձեր մտքերը: Եղեք անկեղծ ու ազնիվ:

Աղբյուր՝ Creu

18.11.15 | հասարակություն | մոդա