Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ամուսնանալու մասին երազող կանանց երեք տիպական սխալ

Կառչած լինելը այն մտքին, որ դուք մոտ ապագայում, ինչ էլ լինի, պիտի ամուսնանաք 

Նման աղջկան կարելի է ճանաչել «փնտրող» հայացքից: Տղամարդիկ շատ նրբորեն զգում են    «որսի դուրս եկած» միայնակ կնոջ էներգետիկան: Ամուսնության մասին միտքն այնքան կպչուն է դառնում, որ կինը կորցնում է հարաբերություններում անհրաժեշտ հեռավորություն պահպանելու կարողությունը` այն հեռավորությունը, որն օգնում է ավելի լավ ճանաչել ընտրյալին եւ նրան ինքնադրսեւորվելու հնարավորություն տալ:  Դա հղի է նրանով, որ տղամարդը սկսում է չափազանց մեծ պատասխանատվություն զգալ աղջկա անձնական երջանկության համար այն ֆոնին, երբ իր ներսում դեռեւս չեն հասունացել այնպիսի խորը զգացմունքներ, որոնք այնքան անհրաժեշտ են լուրջ  հարաբերությունների համար: Բացի այդ, կա ոչ այնքան օրինավոր տղամարդկանց տեսակ, որոնք գիտեն որոշակի տարիքում գտնվող աղջիկների` ընտանիք, երեխաներ ունենալու ցանկության մասին: Ամուսնության գաղափարին չափազանց կառչած կինը ենթակա է այնպիսի տղամարդու «բախվելու»  վտանգին, որը շատ որոշակի նպատակներ է հետապնդում, որպես  «խայծ» օգտագործում է ամուսնության, համատեղ ապագայի, ինչպես նաեւ ձեր հանդեպ ոչ երկրային սիրո վերաբերյալ բարձրագոչ խոստումներ եւ դատողություններ:  

Անհամապատասխան տղամարդկանց շրջանում ամուսնու փնտրտուք 

Ովքեր են նրանք` անհամապատասխան տղամարդիկ: Այդ կարգին են դասվում բոլոր նրանք, որոնց հետ բարդ է այնպիսի հարաբերություններ կառուցելը, որոնք հենց ամուսնության են տանում եւ նույնիսկ եթե մուտքը ԶԱԳՍ տեղի ունենա, ամուսնությունը խոստանում է բարդ եւ ոչ այնքան երջանիկ լինել:  Եվ այսպես, կողքով ենք անցնում – 1) արդեն ամուսնացած տղամարդկանց, 2) այն տղամարդկանց, որոնք բացահայտորեն հայտարարում են, որ պատրաստ չեն պատասխանատվության, լուրջ հարաբերությունների, ընտանիքի  3) այն կերպարների, որոնք կախվածության խնդիրներ ունեն` ալկոհոլային, թմրանյութային, խաղային եւ այլն: Բացի այդ, չարժե մեծ հույսեր փայփայել այն տղամարդկանց հետ կապված, որոնք արդեն մի քանի անգամ ամուսնացած են եղել, վատ են խոսում նախկին կանանց մասին, չեն մասնակցում սեփական երեխաների կյանքին: Մեծ զգուշությամբ ենք շփվում նաեւ այն երիտասարդ (եւ ոչ այնքան) տղամարդկանց հետ, որոնք ջանում են մեզնից պարտքով փող վերցնել, մեր ուսերին նյութական հոգսեր են դնում, մշտական աշխատանք չունեն, հաճախ բողոքում են կյանքից եւ իրենց անհաջողությունների համար մեղադրում են կառավարությանը, ծնողներին, պետությանը` բոլորին, իրենցից բացի: 

Սեքսը հարաբերությունների ամենասկզբում

Հիշո՞ւմ եք, նախկինում համարվում էր, որ աղջիկը պիտի իր կուսությունը պահի մինչեւ ամուսնությունը: Իհարկե, այժմ ժամանակները փոխվել են, եւ նման հայացքները մեզ շատ հնացած են թվում: Սակայն հատկապես հարաբերությունների սկզբում ողջախոհությունն իմաստ ունի: Եթե պիտի ուղղակի շփվեք տղամարդու հետ` նրանք թույլ տալով հոգ տանել ձեզ, դրսեւորել իրեն եւ իր հատկանիշները` միաժամանակ ինտիմ շփումներ չունենալով, դուք բացառիկ հնարավորություն ունեք նրան ավելի մոտիկից ճանաչելու, ինչպես նաեւ տղամարդուն ցույց տալու, որ դուք տրամադրված եք միայն լուրջ հարաբերությունների` հետեւանքներով:  

Ինչ վերաբերում է սեքսին, այն հնարավոր է միայն սիրելի եւ ձեզ սիրող մարդու հետ, որի նկատմամբ դուք վստահ եք, որովհետեւ չեք շտապում անցնել ինտիմ հարաբերությունների, այլ ձեզ եւ տղամարդուն ժամանակ եք տալիս, որպեսզի ավելի լուրջ զգացմունքներ հասունանան, քան ուղղակի համակրանքը, կիրքը, հակումը:  Այն տղամարդիկ, որոնց ձեզանից միայն սեքս է անհրաժեշտ կամ էլ պատրաստ են ոչ երկարատեւ սիրավեպի, սովորաբար հետ են քաշվում: 

Այն տղամարդը, որը լուրջ հարաբերությունների համար իրեն ուղեկից է փնտրում, կգնահատի ձեր դիրքորոշումը: Իհարկե, դուք կարող եք վիճել եւ բազմաթիվ կանանց օրինակներ նշել, որոնք սեռական հարաբերություն են ունեցել հարաբերությունների սկզբում եւ այնուամենայնիվ, ամուսնացել են: Այո, նման բան պատահում է եւ գուցե նույնիսկ` հաճախ:  Այս դեպքում կինը պիտի կարողանա իրեն ճիշտ պահել տղամարդու հետ, դա` առաջինը, եւ երկրորդ` տղամարդն իր համար չի բացառում ամենալուրջ հարաբերությունները, որոնք ամուսնության են տանում: 

Տղամարդուն լավ ճանաչելուց առաջ սեքսը նույնն է, ինչ կատուն պարկում: Գուցե բախտդ բերի, գուցե` ոչ: Այնքան շատ են դեպքերը, երբ կինը, տղամարդուն սիրահարվելով, գրեթե անմիջապես տրվում է նրան` հնարավորություն չտալով իրեն հասնելու ջանքեր գործադրել: Այս իրավիճակում տղամարդը հաճախ կորցնում է հետաքրքրությունը կնոջ հանդեպ եւ սկսում է նրան ընկալել որպես ինքնին հասկանալի մի բան, դադարում է գնահատել: 

 

Աղբյուրը` Creu

 

01.04.16 | հասարակություն | մոդա