Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ամուսնական խորհուրդներ, որոնք ոչ մեկից չեք լսի

Ամուսնության շեմին կանգնած փեսային եւ հարսին ավագ սերնդի ներկայացուցիչները մշտապես խորհուրդներ են տալիս՝ «երբեք բարկացած անկողին մի մտիր», «քո ամուսինը/կինը քո լավագույն ընկերն է», «անկեղծ արտահայտիր քո զգացմունքները» եւ այլն։ Սակայն հոգեբան ու ոլորտի մասնագետ Ջոֆրի Փլաթսը առանձնացրել է հետեւյալ հինգ կարեւոր խորհուրդները։

1. Երեխաները չպետք է ամուսնուց/կնոջից ավելի կարեւոր լինեն

Այո, երեխան ցանկացած ընտանիք ավելի ամբողջական ու միասնական է դարձնում, սակայն սա չի նշանակում, որ նա պետք է առավել կարեւոր լինի, քան ձեր կողակիցը; Ընդհակառակը՝ ամուսինների սերը պետք է կրկնապատկվի, որպեսզի երեխան ճիշտ դաստիարակություն ստանա՝ մեծանալով ներդաշնակ միջավայրում։

2. Նայիր նրան այնպես, ինչպես հավատարիմ շունն է նայում իր տիրոջը

Շունն իր տիրոջը կուրորեն է սիրում եւ մշտապես հավատարիմ ու նվիրված է նրան։ Շան եւ տիրոջ սերը անշահախնդիր է, եւ նրանք երկուսն էլ գիտեն, որ դիմացինը արժանի է դրան։

3. Հաղորդագրություն ուղարկիր նրան այնպես, ինչպես առաջին անգամ էր

Ճիշտ է, օրվա ընթացքում նա հազարավոր զանգեր ու հաղորդագրություններ է ստանում, սակայն այդ հեռախոսի կապույտ էկրանին նա հենց ձեր հաղորդագրությանն է սպասում։ Այդ կարճ, բայց տեղին sms-ը ցույց կտա, թե որքան կարեւոր է նա ձեզ համար եւ որքան հոգատար եք դուք նրա հանդեպ։

4. Համոզված մի եղիր, որ քո զուգընկերը հարատեւ քո կողքին է լինելու

Մարդիկ, ովքեր կարծում են, որ զուգընկերը երբեք չի լքելու եւ մշտապես մնալու է իրենց կողքին, արդեն իսկ վտանգում են իրենց հարաբերությունները։ Իրականում սերը պահպանելու եւ միասին մնալու համար հարկավոր է պայքարել ամեն օր։

5. Շատ մի խոսեք

Ճիշտ է, հարաբերություններն անհնար է շարունակել առանց զրուցելու եւ խոսելու, սակայն երբեմն ձեր ընտրյալը պարզապես ցանկանում է լուռ նստել ձեր կողքին, գրկել կամ փարվել ձեզ, կամ լուռ զբոսնել ձեզ հետ ու զգալ ձեր սերն ու ջերմությունը՝ ավելորդ խոսքեր լսելու փոխարեն։

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Huffington Post

 

26.02.16 | հասարակություն | մոդա