Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ամուսինների տարիքների իդեալական տարբերությունը

ԱՄՆ-ի գիտնականները սոցհարցում են անցկացրել եւ պարզել են, թե ինչ տարիքային տարբերություն պետք է լինի ամուսնական զույգի միջեւ, որպեսզի հարաբերություններն իդեալականորեն «հարթվեն»: 

Վատագույն տարբերակ

Ամենա «ոչ իդեալական» հարաբերությունները նրանք են, երբ տարբերությունը 20 եւ ավելի տարի է: Շատ հաճախ նման զույգերն ամուսնալուծվում են, որովհետեւ նման մեծ «անջրպետի» պատճառով ամուսինները տարբեր հետաքրքրություններ են ունենում: Կինը կցանկանար լողափ գնալ, իսկ տղամարդու վիագրան է վերջացել, օրինակ:
Ավելի հեշտ չէ նաեւ այն զույգերի համար, որոնց տարիքային տարբերությունը + / — 10 տարի է կազմում: Պատմությունը նույնն է` տարբեր ճաշակներ,հետաքրքրություններ տարիքային տարբերության պատճառով:

Լավագույն տարբերակ

Էմորիից գիտնականները փորձարկման 3 հազար մասնակցի պատասխանների հիման վրա վիճակագրություն են կազմել.

Նրանք, ում տարիքային «անջրպետը» 5 տարի է կազմում, 18 տոկոսով ավելի հազվադեպ են բաժանվում:

Իսկ ամենաիդեալական տարբերակը` ամուսնալուծությունների նվազագույն քանակությամբ, այն է, երբ ամուսնու եւ կնոջ միջեւ տարբերությունն ընդամենը 1 տարի է:

Շքանշանի եւս մեկ կողմը

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ հարաբերությունների վրա ազդում է ամուսինների կրթությունը: Եթե ինչ-որ մեկն ավելի «խելացի» է, ամուսնալուծության ռիսկն ավելանում է մինչեւ 43 տոկոս: Բայց եթե ընտանիքում երեխաներ են հայտնվում, ամուսնական կապերը խզելուց հրաժարվելու ցանկությունն աճում է մինչեւ 76 տոկոս:
Այնպես որ, ամուսնացիր խելացի կնոջ հետ, որը տարիքով շատ փոքր չէ եւ անպայման նրա հետ երեխա ունեցիր:

Աղբյուրը` Creu

23.09.16 | հասարակություն