Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ամերիկյան ֆիլմերի հինգ ամենաթանկարժեք զգեստները

Գաղտնիք չէ, որ ամերիկյան հայտնի աստղերի զարդերը, թանկարժեք իրերը, ինչպես նաեւ հագուստները աճուրդի են դրվում եւ վաճառվում բավականին մեծ գնով։ Օրինակ՝ օրեր առաջ «Քամուց քշվածները» ֆիլմում Վիվիեն Լիի հայտնի զգեստն աճուրդում վաճառվել է 137000 դոլարով։ Բայց հեռավոր 80-ականներին զգեստն արժեցել է ընդամենը 20 դոլար։

Եկեք պարզենք, թե որոնք են ամերիկյան ֆիլմերի հինգ ամենաթանկարժեք զգեստները։

Մերիլին Մոնրոյի «Յոթերորդ տարվա մարմաջը» ֆիլմից հայտնի սպիտակ զգեստը 2011-ին վաճառվել է 4.6 միլիոն դոլարով։

1964-ին թողարկված «Իմ չքնաղ լեդին» ֆիլմից Օդրի Հեփբերնի զգեստը 2011-ին վաճառվել է 3.7 միլիոն դոլարով։

 

Զգեստը, որը Ջուլի Էնդրյուսը հագել է «Երաժշտության հնչյունները» ֆիլմում, 2013-ին կազմակերպված աճուրդում վաճառվել է 1.56 միլիոն դոլարով։

Այս ցուցակի չորրորդ տեղում կրկին Մերիլին Մոնրոն է։ «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» ֆիլմում նրա շլացնող կարմիր, մինչեւ հատակը հասնող զգեստը վաճառվել է 1.2 միլիոն դոլարով։

 

Կրկին Օդրի… Հ. Ջիվանշիի զգեստը, որը Օդրի Հեփբերնը հագել է «Նախաճաշ Տիֆանիի մոտ» ֆիլմում (այն, ասես, դարձել էր նրա այցեքարտը), աճուրդում վաճառվել է 900000 դոլարով։

 

 

Աղբյուրը՝ Vogue

Պատարաստեց՝ Յանա

10.11.15 | հասարակություն