Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ամերիկայի Գավաթ. Չիլին եզրափակիչում է (ֆոտոշարք)

30.06.15 - սպորտ

Չիլիում ընթացող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկության եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճեցին տանտերերը: Կիսաեզրափակիչում չիլիացիները 2:1 հաշվով հաղթեցին Պերուի հավաքականին, որը 20-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով: Չիլիից դուբլի հեղինակ դարձավ իտալական «Նապոլիի» հարձակվող Էդուարդո Վարգասը, ով նաեւ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը հունիսի 30-ին կվիճարկեն մրցաշարի գործող գավաթակիր Պարագվայն ու աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականը: Այդ զույգում պարտվողը Պերուի հետ կպայքարի բրոնզե մեդալի համար:

Ամերիկայի Գավաթ, կիսաեզրափակիչ

Չիլի – Պերու՝ 2:1

Էդուարդո Վարգաս, 42, 64 – Գարի Մեդել, 60 (ինքնագոլ)

Հեռացում՝ Կարլոս Զամբրանո, 20 (Պերու)

30.06.15 | սպորտ | ֆուտբոլ