Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ամերիկայի Գավաթի խորհրդանշական հավաքականը (ֆոտո)

27.06.16 - սպորտ

Ֆուտբոլի Ամերիկայի Գավաթի մամուլի ծառայությունը ներկայացրել է ԱՄՆ-ում ավարտված մրցաշարի խորհրդանշական հավաքականը: Չեմպիոնի տիտղոսը պաշտպանած Չիլիի հավաքականն ունի 8 ներկայացուցիչ, իսկ եզրափակիչում պարտված Արգենտինան՝ 3:

Դարպասապահ. Կլաուդիո Բրավո (Չիլի):

Պաշտպաններ. Մաուրիսիո Իսլա (Չիլի), Նիկոլաս Օտամենդի (Արգենտինա), Գարի Մեդել (Չիլի), Ժան Բուսեժուր (Չիլի):

Կիսապաշտպաններ. Խավյեր Մասկերանո (Արգենտինա), Արտուրո Վիդալ (Չիլի), Շառլզ Արանգիս (Չիլի):

Հարձակվողներ. Ալեքսիս Սանչես (Չիլի), Էդուարդո Վարգաս (Չիլի), Լիոնել Մեսի (Արգենտինա):

Հիշեցնենք, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս անգամ չիլիացիներն Ամերիկայի Գավաթի եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին աշխարհի փոխչեմպիոնին: Այդ խաղից հետո «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Չիլիի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը, իսկ «Բարսելոնայի» ներկայացուցիչ Կլաուդիո Բրավոն լավագույն դարպասապահն է: «Ոսկե խաղակոշիկը» ստացավ գերմանական «Հոֆենհայմի» չիլիացի հարձակվող Էդուարդո Վարգասը, որը խփեց 6 գոլ:

27.06.16 | սպորտ | ֆուտբոլ