Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ամեն օր անկրկնելի տեսք ունենալու հնարքներ (ֆոտո)

Յուրաքանչյուր կին ունի իր հնարքները, որոնք օգնում են ամեն օր գեղեցիկ և անկրկելի տեսք ունենալ ցանկացած իրավիճակում: Բավական է կիրառել մի քանի հնարքներ, որոնք ներկայացնում ենք ստորև.

1. Որպեսզի ջինսերի վրա կայծակաճարմանդը չիջնի, ամրացրեք այն օղակի միջոցով:

2. Որպեսզի տաբատը չէլեկտրականանա, անհրաժեշտ է տաբատի ներսի հատվածից քորոց կապել:

3. Նեղ կոշիկը լայնացնելու համար վերցրեք սպիրտ և քսեք ներսի հատվածին: 2 ժամ քայլեք այդպես:

4. Հագուստից քրտինքի հետքերը կարելի է հեռացնել կիտրոնի հյութի օգնությամբ:

5. Ինչպես հեշտ և արագ ջինսե տաբատը տեղավորել նեղ ճտքակոշիկի մեջ:

6. Սպորտային կոշիկներին նոր տեսք կհաղորդի ատամի մածուկը:

7. Կաշվե պայուսակի հետքերը կարելի է հեռացնել քացախի և ջրի խառնուրդի օգնությամբ:

8. Մատանու ներսի հատվածին եղունգների լաք քսելով մեկընդմիշտ կմոռանաք մատների վրա հետքերի մասին:

9. Մանկական շամպույնով վերնաշապիկը լվանալուց հետո այն թարմ տեսք կունենա:

10. Հին ածելի հիանալի մաքրում է քոլքոտած հագուստը:

11. Որպեսզի մուգ ջինսե տաբատը չկորցնի գույնը, լվացքի մեքենայի մեջ ավելացրեք կես բաժակ թորած քացախ:

12. Վերնաշապիկը կարելի է արագ արդուկել մազերի ուղղացման համար նախատեսված արդուկի միջոցով:

13. Զամշե կոշիկները կարելի է մաքրել ռետինի օգնությամբ:

21.11.15 | ժողովածու