Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ամեն ինչ Կարիճների մասին

Այն ամենն, ինչ պետք է իմանալ Կարիճների մասին: Ինչպիսի՞ն են Կարիճները աշխատավայրում, սիրո, սեքսի ու ընկերության մեջ: Ի՞նչ չեն սիրում Կարիճները ու ի՞նչ է կարեւոր հիշել աստղագուշակի այդ նշանի մասին:

Կարիճներից չի վախենում թերեւս միայն հիմարը: Այն շատ ուժեղ նշան է, որին ճակատագիրը սովորաբար ժպտում է: Կարիճները կարողանում են սիրել, բայց նրանց սերը պետք է նվաճել: Նրանք միայն առաջ են գնում, քանի որ իրենց հետեւում թողնում են միայն այրված կամուրջներ, այլ ոչ թե հիասթափության արահետներ: Դարի հպարտ ու ուժեղ հերոսները: Կարիճները շատ արժանիքներ ունեն, որոնց համար կարելի է նրանց սիրել, բայց կարեւորը, որ չփորձեք նրանց խաբել կամ խորամանկել, չէ՞ որ ի դեմս Կարիճի թշնամի ձեռք բերելն անխուսափելի «մահ» է նշանակում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Կարիճ տղամարդու համառոտ բնութագիրը՝ տաքարյուն, կրքոտ, ինքնավստահ, միշտ առաջինը բոլոր նախաձեռնություններում, սիրում է ղեկավարել մյուսներին, գրավիչ, պահանջկոտ, վճռական ու նպատակասլաց:

Կին Կարիճի համառոտ նկարագիրը՝ գայթակղիչ, համառ, եսասեր, պահանջկոտ եւ ինքնավստահ գեղեցկուհի, քմահաճ ու ներդաշնակ, հրապուրիչ ու խորամանկ, եռանդուն ու կրքոտ:

Կարիճն աշխատանքում

Այդ նշանի ներկայացուցիչները հոյակապ հոգեբաններ են, դրա համար էլ աշխատանքում նրանք սիրում են անմիջական շփում ունենալ մարդկանց հետ: Նրանք սիրում են վերլուծել իրավիճակը, տարբեր արդիական խնդիրներում ստորջրյա խութեր փնտրել, նաեւ ունակ են հարթել ցանկացած տարաձայնություն՝ օգտագործելով իրենց ճարտար լեզուն, հմայքը, սիրահետելու ու հիացնելու ունակությունը: Հիմնականում հաջողությունը նրանց այցելում է մի քանի տարվա աշխատանքից հետո, երբ այդ նշանի ներկայացուցիչներն արդեն հաղթահարում են մասնագիտական աստիճանավանդակի առաջին աստիճանները: Հետո արդեն նրանց հեղինակությունն է սկսում «աշխատել նրանց համար»: Հաջողությունը սիրում է նրանց, քանի որ նրանք անհաջողություններից չեն վախենում: Կարիճները նպատակասլաց են ու համարձակ: Հաջողությունը սիրում է նրանց վճռականությունը ու հնարամտությունը:

Կարիճները սիրո մեջ

Տղամարդ կարիճ. կրքոտ ու տաքարյուն կարիճները կարողանում են սիրել, բայց սիրում են հազվադեպ: Իրենց բնույթով նրանք միակնասեր են: Ընդհանուր առմամբ այդ նշանի ներկայացուցիչները կողմնակից չեն դավաճանությանը, բայց ամեն մի կանոն բացառություն ունի: Նրանց համար կարեւոր է իրենց կողքին տեսնել արժանի զուգընկերոջ, որը կկարողանա բավարարել իրենց բոլոր պահանջները: Երբ Կարիճը սիրահարված է, նա կարող է հրաշքներ գործել: Նա իր ընտրյալի համար փող, ուշադրություն ու ժամանակ չի խնայում: Կարող է հասնել ցանկացած նպատակի, չէ՞ որ համբերության պակաս նա չունի: Կարիճներին պետք են լուրջ հարաբերություններ, դրա համար էլ ֆլիրտը ֆլիրտ, բայց Կնոջը նա ընտրում է մեկ անգամ ու մեկընդմիշտ:

Կին Կարիճն իր համար հուսալի զուգընկեր է ընտրում: Նա իր Տղամարդու դայակը չէ եւ երբեք նրան չի խղճա: Նա իր նկատմամբ ուշադրություն ու հարգանք է պահանջում, չէ՞ որ դրա փոխարեն իր զուգընկերոջը եռանդ ու ուժ է հաղորդում: Կին Կարիճը դավաճանություն չի հանդուրժում, դրա համար էլ անօգուտ է նրան համոզել, որ դա ընդամենը սխալ էր: Նա հաստատակամ է իր որոշման մեջ, ու երկրորդ հնարավորություն դուք երբեք չեք ստանա: Սերը նրա համար շատ մեծ նշանակություն ունի, իսկ կյանքը սիրո հոմանիշն է, դրա համար էլ նրա հարաբերություններում կիսաքայլեր չեն լինում:

Կարիճներն անկողնում

Տղամարդ կարիճն ի վիճակի է բավականություն պատճառել ցանկացած զուգընկերուհու: Նա բավականություն է ստանում կնոջ օրգազմից, հառաչանքներից ու բավականությունից: Կարիճների հետ սեքսը կարող է վերածվել վարպետության դասընթացի կամ էլ պարզապես կենդանական բնազդի: Նա երբեք չի կրկնվում, Կարիճն անընդհատ վերընթաց շարժման մեջ է՝ ձգտելով դեպի առավելագույն բավականություն:

Կին Կարիճները սիրում են զբաղվել սեքսթինգով: Նրանք պաշտում են էրոտիկ լուսանկարների, հաղորդագրությունների ու ապագա սիրային զվարճանքների ծրագրերի վիրտուալ փոխանակույթւոնը: Այդ կանայք միշտ պատրաստ են կյանքի կոչել ձեր ցանկացած ցանկություն: Նրանք եռանդուն են ու կրքոտ: Եթե դուք նրանց մարմնական հաճույք պատճառեք անկողնում, ապա նրանք ձեզ իսկական դրախտային կյանք կպարգեւեն:

Կարիճների էրոգեն գոտիները

Տղամարդ Կարիճները սիրում են թեթեւ հպումներ որովայնի ներքի մասում: Նա վայրկենապես արձագանքում է նուրբ համբույրին, թեթեւ հպումին ու նույնիսկ թեթեւ քամուն: Նրա հպարտությունը նրա «զենքն» է:Իսկ եթե կինն ուզում է համբուրել նրա տղամարդկային «Արժանապատվությունը»՝ ուրեմն գտել է նրան վառ օրգազմ պարգեւելու ճիշտ ճանապարհը:

Կին կարիճը կարող է դառնալ Ձեր ստրկուհին, եթե դուք ուշադրություն դարձնեք նրա որովայնի ներքեւի մասին: Այդ դեպքում նա ձեզ անվերջանալի բավականություն կպատճառի՝ զանազան փորձերի, խաղերի ու քնքշանքների ձեւով:

Կարիճներն ընկերության մեջ

Կարիճները սիրում ու հարգում են իրենց ընկերներին: Նրանց համար «ընկերություն» բառն ավելի շատ բան է նշանակում, քան աստղագուշակի ցանկացած այլ նշանի համար: Նրա ներկայությամբ նրա ընկերոջ մասին վատ արտահայտվել չի կարելի, Կարիճը մինչեւ արյան վերջին կաթիլ կկռվի ու կպաշտպանի ընկերոջ պատիվը: Նա հազվադեպ է ամբողջովին անկեղծանում, բայց ընկերները նրա մասին գիտեն այն ամենը, ինչ նա կարող է պատմել իր մտերիմներին, ինչն արդեն իսկ նրա կողմից վստահության բարձրագույն աստիճանի դրսեւորում է: Կարիճը հրաշալի ընկեր է, իմաստուն խորհրդական ու ուրախ զրուցընկեր:

Կարիճները չեն սիրում, երբ իրենց մերժում են: Նրանք հազվադեպ են ինչ -որ մեկով անկեղծորեն հետաքրքրվում, այնպես որ եթե նրանք իրոք ուզում են ինչ- որ բան, կամ ինչ- որ մեկին, ապա չեն հանդուրժի, որ իրենց մերժեն: Եթե Կարիճը Ձեզ օգնություն է առաջարկում՝ ապա ավելի լավ է միանգամից համաձայնեք, չէ՞ որ նրա ունակությունների նկատմամբ ցանկացած կասկած կառաջացնի նրա ագրեսիան: Կարիճը նաեւ չի հանդուրժում ոչ մի տեսակի վերջնագիր: Նա ավելի շուտ կհեռանա ձեր կյանքից, քան թույլ կտա, որ Դուք սահմանափակեք իր ընտրությունը:

Կարիճ նշանի տակ ծնված նշանավոր մարդիկ՝ Ռոման Աբրամովիչ, Հիլարի Քլինթոն, Միխայիլ Գալստյան, Նիկոլայ Կարաչենցով, Քրիս Նորման, Օլեգ Մենշիկով, Ջուլիա Ռոբերթս, Քեթի Փերի, Պաբլո Պիկասո, Նիկոլո Պագանինի, Եվգենի Պլյուշչենկո, Բիլ Գեյթս, Վայնոնա Ռայդեր, Ռոբ Շնայդեր, Իգոր Տալկով, Շահրուհ Խան, Դեվիդ Շվիմեր, Դոլֆ Լունդգրեն, Մեթյու Մաքքոնեհի, Վիվյեն Լի, Ալեն Դելոն եւ ուրիշներ:

Աղբյուրը՝ Klubber

31.10.15 | հասարակություն