Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ամենօրյա վարսահարդարման տասը տարբերակ (տեսանյութ)

Աղջիկներից շատերն առավոտյան արթնանալով բախվում են մի շարք կարեւոր հարցերի` ի՞նչ հագնել, ինչպե՞ս շպարվել եւ ինչպե՞ս հարդարել վարսերն այսօր:

Առաջին երկու հարցերին պատասխանելը երբեմն ավելի հեշտ է, քան երրորդին: Հատկապես, երբ վարսերդ երկար են եւ խիտ, ոչ միայն դրանց սանրելն է դժվար եւ ժամանակատար, այլեւ հարդարելը:

YouTube-ի օգտատերերից մեկը որոշել է պատասխանել աղջիկներին ամեն օր տանջող նաեւ այս հարցին: Տեղադրված տեսանյութում հմուտ վարսահարդարը ցուցադրում է, թե ինչպես տասը տարբեր ձեւերով կարելի է հարդարել վարսերն ամեն օր ու չհոգնել միօրինակությունից:

Հարդարման օրինակներից շատերը հենված են հյուսքերի վրա, իսկ հյուսքերը, ինչպես գիտեք,  շատ նորաձեւ են, հատկապես, այս սեզոնին:

Մի տանջվեք ձեր երկար վարսերի պատճառով` փորձելով կարճացնել դրանք. պարզապես ընտրեք վարսերը հարդարելու հեշտ եւ դյուրին տարբերակներն ու վայելեք դրանց եթերային տեսքը:

Բոլոր տասը ցուցումները` տեսանյութում:

Պատրաստեց Սյունե Առաքելյան

06.06.16 | հասարակություն | աստղերը