Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ամենօրյա հեշտ դիմահարդարում (տեսանյութ)

Շարունակում ենք ձեզ հետ կիսվել YouTube-ում մեզ հանդիպած ուսուցողական տեսանյութերով: Այս անգամ ներկայացնում ենք ամենօրյա հեշտ դիմահարդարում` դիմահարդար Լորա Լիի կողմից:

Ինչպես նշում է Լորան` այս դիմահարդարումը համարվում է ամենօրյա, քանի որ այն շատ հեշտությամբ կարելի է ստանալ րոպեների ընթացքում:

Դրա համար անհրաժեշտ են մուգ եւ բաց շագանակագույն երանգների ստվերաներկեր, սուրմա, թարթչաներկ, տոնային քսուք, կոնսիլեր, սնգույր եւ անգույն ու ջրալի շրթներկ:

Աչքերի կոպերն ուրվագծեք մուգ շագանակագույն ստվերաներկի բարակ շերտով, մեջտեղի հատվածը` բաց երանգի ստվերաներկով: Աչքերի միայն վերին հատվածն ուրվագծեք սուրմայով: Չմոռանք թարթչաներկի մասին:

Այնուհետեւ աչքերի ներքեւի հատվածում տարածեք կոնսիլերը, իսկ դեմքին` տոնայն քսուքը: Դիմահարդարն առաջարկում է խուսափել դիմափոշուց եւ դեմքի մանրակրկիտ կոնտուրից, որովհետեւ սա կոչվում է ամենօրյա դիմահարդարում: Սակայն  պետք չէ մոռանալ դիմահարդարումն ավարտել սնգույրի մի քանի հպումով եւ անգույն շրթներկով:

Սյունե Առաքելյան

19.02.16 | հասարակություն