Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ամենատարօրինակ արգելքները, որոնք գոյություն ունեն Ճապոնիայում (ֆոտո)

Ծագող արևի երկրում գոյություն ունեցող արգելքներն այլ ազգի ներկայացուցիչների համար տարօրինակ են թվում: Անհերքելի փաստ է, որ ճապոնացիները էքսցենտրիկ ազգ են, ովքեր մշտապես ինչ-որ բան են հայտնագործում կամ նորաձևության մեջ նորարարություններ մտցնում: Մի քանի անսովոր արգելքներ ներկայացնում ենք ստորև:

Ճապոնիայում ընդունված է կիսել տարածքը. բնակավայրը` առաձնին, փողոցը` առանձին, տաճարը՝առանձին և այլն: Մուտքից առաջ պետք է հանել կոշիկները: Կոշիկներով կարելի է տուն մտնել միայն թաղման արարողությունների ժամանակ:

Բուդդայական տաճարներ այցելելիս նույնպես պետք է հանել կոշիկները:

Արգելվում է հրապարակայնորեն փռշտալ: Սա համարվում է սարսափելի վիրավորանք դիմացինի հանդեպ:

Ճապոնիայում սրճարաններում, ռեստորաններում երբեք թեյավճար չեն թողնում, տաքսի նստելիս նույնպես պետք չէ ավել գումար թողնել, սա կարող է վիրավորական լինել: Սրճարաններում, ի դեպ, հաշիվը փակելու համար պետք է մոտենալ դրամարկղին և վճարել այնտեղ:

Արգելվում է ուտել, ինչպես նաև հարդարվել գնացքների մեջ:

Արգելվում է կատարել ուրիշի աշխատանքը: Սա կարող է դիտվել ոչ թե որպես օգնություն, այլ որպես փաստ, որ դուք ցանկանում եք զբաղեցնել ուրիշի տեղը:

Արգելվում է ափսեի մեջ ուտելիքի մնացորդներ թողնել: Հատկապես բրինձը, որը ժամանակին բավականին թանկ էր և հասանելի միայն հարուստներին:

Առանց տեսակավորման նետել աղբը. շշերի, պլաստմասի, ուտելիքի մնացորդների համար առանձին տոպրակներ են նախատեսված: Օտարերկրացիներն, ովքեր տեղյակ չեն այդ ամենից, աղբը նետում են որտեղ հարմար է, ինչը ճապոնիացիներին նյարդայնացնում է:

Ընդունված չէ սև փողկապ կրել հարսանիքների ժամանակ, այն կրում են միայն թաղման արարողությունների ժամանակ:

14.10.15 | ժողովածու