Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ամենաարյունարբու սերիական մարդասպանները

Սերիական մարդասպանների կատարած հանցագործություններն այնքան դաժան ու արյունարբու են, որ դրանք նույնիսկ տարիներ անց չեն մոռացվում։ Սերիական մարդասպան է համարվում նա, ով որոշակի ժամանակահատվածում՝ մեկ շաբաթ կամ մեկ ամիս ընդմիջումով, երեք եւ ավելի սպանություն է կատարում։ Սովորաբար սերիական մարդասպաններ են դառնում հոգեբանական, ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ։ Լինում են նաեւ դեպքեր, երբ մարդասպանը հանցագործություն է կատարում լոկ բոլորի ուշադրությունը գրավելու համար։ Նրանք երբեմն սպանում են նույն ռասայի, սեռի, տարիքային խմբի մարդկանց։ Չնայած սերիական մարդասպաններն այնքան էլ շատ չեն (տարեկան 1 %-ից քիչ), սակայն նրանք միշտ տարբերվում են իրենց առանձնակի դաժանությամբ։

Դենիս Նիլսեն (1945)

1978 – 1983թթ-ին սպանել է 15 մարդ։ Նա իր զոհերին խեղդամահ է արել ջրով լի դույլի մեջ։

Ջոն Ուայն Գեյսի (1942 – 1994)

1972 – 1978թթ-ին Գեյսին Իլինոյս նահանգում գտնվող իր բնակարանում սպանել է 30  մարդ։ Նրա մոտ հոգեկան լուրջ խանգարումներ են ախտորոշվել։

Ալբերտ ԴեՍալվո (1931-1973)

ԴեՍալվոն 2 տարվա ընթացքում սպանել է 13 մարդու։ Նա սեռական բռնության է ենթարկել իր զոհերին, իսկ հետո հագուստներով խեղդամահ արել նրանց։ Ի դեպ, նրան նաեւ կասկածում էին 300 մարդու նկատմամբ սեռական բռնություն կիրառելու մեջ։

 

Հ. Հոլմս (1861 – 1896)

Չնայած Հոլմսը խոստովանել է իր 30 սպանությունները՝ հետախույզները կասկածում էին նրան 200 սպանության մեջ։ Հոլմսը իր զոհերից շատերին թունավորել է։

Լուիս Գարավիտո (1957)

Լուիս Գարավիտը պատմության մեջ ամենաարյունարբու հանցագործն է, որը 1992-1999թթ-ին սպանել է 6-16 տարեկան 138 երեխա՝ չնայած նրան կասկածում են մոտ 300 երեխայի սպանության մեջ։ Լուիսը, երեխաներին գումար կամ նվեր խոստանալով, նրանց տարել է զբոսանքի, իսկ սեռական բռնության ենթարկելուց հետո կտրել նրանց կոկորդը։

Լուիսին դատապարտել են 30 տարվա ազատազրկման, քանի որ այդ տարիներին Կոլումբիայում ծանր հանցագործությունների համար ամենամեծ պատիժը համարվում էր հենց 30 տարվա ազատազրկումը։

Աղբյուրը՝ TOP10HQ

Պատրաստեց՝ Յանա

 

29.10.15 | հասարակություն