Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ամբողջ ճշմարտությունը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի մասին

Խոյ (21 մարտի—19 ապրիլի)
Դուք զգայուն անձնավորություն չեք, սակայն դյուրագրգիռ և անկայուն եք։ Դեռ մեկ րոպե առաջ ամեն բան հիանալի էր, իսկ հիմա Ձեր տրամադրությունը կտրուկ փոխվեց, և Դուք ամբողջ օրվա ընթացքում թախծոտ եք լինելու։
Ցանկալի է, որ Դուք փոխեք բնավորության այս վատ կողմը և փորձեք հասկանալ, թե ինչպես վարվել սեփական զգացմունքների պոռթկումների հետ։

Ցուլ  (20 ապրիլի—21 մայիսի)
Դուք կարծում եք, որ ամբողջ աշխարհը Ձեր շուրջ է պտտվում։ Եվ այդ պատճառով Ձեզ սիրել և ձեզ հետ ընկերանալն ուղղակի անտանելի է։
Նաև բոլոր նոր ծանոթներին Դուք բացասական եք վերաբերվում։ Դուք խելացնոր մարդ եք, որը վախենում է, որ ինչ-որ մեկը պատրաստվում է սահմանափակել Ձեր ազատությունն ու անկախությունը։ Հարաբերությունների մեջ սառն եք և նյարդայնացնում եք բոլոր նրանց, ով Ձեզ այդքան էլ լավ չի ճանաչում։

Երկվորյակներ (22 մայիսի-21 հունիսի)
Դուք պետք է որոշեք, թե ինչ անձնավորություն եք ուզում լինել, իսկ հետո արդեն հետևել նրան բնորոշ վարքային նորմերին։
Միևնույն մարդկանց հետ Դուք հաճախ միանգամայն տարբեր եք վարվում, և Ձեզ բարդ է լուրջ ընկալել։ Ամեն շաբաթ Դուք նոր մարդ եք։ Սովորաբար այս վարքը բնորոշ է երեխաներին, իսկ մեծ երեխաներին ոչ ոք չի սիրում։

Խեցգետին (22 հունիսի-22 հուլիսի)
Դուք չափազանց շատ և հաճախ եք լալիս, և ստիպում եք Ձեզ շրջապատող մարդկանց անհարմար զգալ։ Զգացմունքայնության տեսանկյունից Դուք բացարձակ երեխա եք։ Երբ ցավ ու վիշտ եք զգում, միշտ լալիս եք և աջակցություն փնտրում։ Սակայն Դուք ոչ միան զգացմունքային եք, այլև էմոցիոնալ։ Ցանկալի է հաճախ ասել մարդկանց, թե ինչ եք զգում՝ հրապարակավ տառապելու փոխարեն։

Առյուծ (23 հուլիսի-22 օգոստոսի)
Առյուծները ագահ են, հատկապես այն, ինչը վերաբերվում է գովասանքի և ճանաչմանը։ Հնարավոր է, մանուկ հասակում իրենց քիչ են գրկել։
Առյուծները շրջապատի կարիք ունեն, որպեսզի իրենցով անընդհատ հիանան և նկատեն իրենց կյանքի յուրաքանչյուր մանրուքը։
Միգուցե, ավելի լավ է ուղղակի ինքնուրույն սովորեք սիրել ինքներդ Ձեզ։

Կույս  (23 օգոստոսի-22 սեպտեմբերի)
Իրենք վատագույն ընկերներն են, որ երբևիցե պատկերացնում եք։ Անտանելի ճաշակ ունեն և անընդհատ սղոցում են իրենց մտերիմներին անիմաստ մանրուքների պատճառով։

Կշեռք (23 սեպտեմբերի—22 հոկտեմբերի)
Կշեռքները կարծում են, որ Աստծո առաքելությունն իրենց է տրված, հատկապես այն ժամանակ, երբ անհրաժեշտ է հավասարակշռված և ողջամիտ որոշում կայացնել։ Ձեզ հետ ընկերություն անելն ամենահաճելի բանը չէ, քանի որ միայն թվում է, թե Դուք ռոմանտիկ և զգայուն եք։ Իրականում Ձեզ համար առաջին տեղում միշտ կլինի տրամաբանությունը։

Կարիճ (23 հոկտեմբերի-22 նոյեմբերի)
Ձեր եսասիրությունն աներևակայելի մեծ է. այնքան, որ յուրաքանչյուրը, ով սիրում է Ձեզ, նույնիսկ չի պատկերացնում, ինչի հետ է գործ ունենալու։ Դուք սիրում եք միան Ձեզ, ի դեպ սիրելու եք մինչև կյանքի վերջ, և դա Ձեզ բացարձակ չի անհանգստացնում։

Աղեղնավոր (23 նոյեմբերի —21 դեկտեմբերի)
Աղեղնավորները եսասեր մարդիկ են։ Այդուհանդերձ, նրանք ցանկացած ժամանակ կարող են մի վատություն անել։ Իրենց, ինչպես և Առյուծներին, պետք է անընդհատ ասել, որ նրանք ամենալավն են։

Այծեղջյուր (22 դեկտեմբերի—20 հունվարի)
Դուք շատ ձանձրալի եք։ Ցանկացած հետաքրքիր միտք Դուք ունակ եք մեկ ակնթարթում վերածել ձանձրույթի և անհեթեթության։
Ձեզ հետ հեշտ չէ շփվել։ Որպես կանոն, առաջին տպավորությունը Ձեր մասին այն է, որ Դուք ձանձրալի եք։ Ի դեպ, ոչ միայն ծանոթանալիս, այլ նաև անկողնում (եթե խոսքը վերաբերվում է առաջին անգամին)։

Ջրհոս (21 հունվարի —18 փետրվարի)
Բոլոր Ջրհոսները գաղտնի երազում են Չարլզ Մենսոն դառնալ։ Սա վերջն է․․․

Ձկներ (19 փետրվարի—20 մարտի)
Ձկներին սիրելը ողբերգական է, իսկ ավելի ողբերգականն այն է, որ ստիպված եք հետևել, թե ինչպես իրենք են Ձեզ սիրում։ Հաճախ ուզում ես ուղղակի ազատվել Ձկներից  և ասել, որ երբեք էլ չգան, որովհետև նրանք իրենց նվնվոցով փչացնում են Ձեր տրամադրությունը։

Հավանաբար, Դուք համաձայն չեք Ձեր մասին գրված այս առանձնահատկությունների հետ, իսկ երբ կարդում եք Ձեր ընկերների մասին, համաձայնում եք:

Աղբյուրը՝ Lifter

 

31.03.16 | հասարակություն