Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ամբողջ ճշմարտությունը ավտոմեքենաների բրենդների մասին. որը ում է պատկանում (ֆոտո)

Ավտոսիրողները մեծ մասը հեշտությամբ կարող է տարբերել, թե որ ավտոնշանը որ ավտոարտադրողին է պատկանում, սակայն ոչ բոլորը գիտեն, որ շատ հաճախ հեշտությամբ կռահելի նշանի մեքենան ամենևին էլ կապ չունի այդ արտադրողի հետ: Հարց է առաջանում` ինչպե՞ս:

Այդ մասին ստորև:

Դեռևս 30 տարի առաջ լեգենդար Լի Յակոկան կանխագուշակեց, որ 21-րդ դարի սկզբում կմնան մի քանի ավտոարտադրողներ:  Ford և Chrysler ընկերությունների նախկին նախագահը հիանալի հասկանում էր, թե ուր է գնում ավոտաշխարհը:

Միայն թվում է, որ աշխարհում գոյություն ունեն անկախ ավտոարտադրողներ: Իրականում, մի շարք ավտոմոբիլային ընկերություններ մտնում են տարբեր մեծ խմբերի կազմի մեջ:

 

Եվ հենց Ford և Chrysler ընկերությունը, General Motors-ի հետ հավասար, լինելով ամերիկյան ավտոարտադրության հենասյուներից, տնտեսական ճգնաժամի հետևանքով կրեցին մեծ կորուստներ: Ford-ը զրկվեց այնպիսի բրենդներից, ինչպիսիք են Jaguar-ը, Volvo-ն և Land Rover-ը: Ford-ը ստիպված էր վաճառել Aston Martin-ը, հրաժարվել Mazda-յի կենտրոնական բաժնետոմսերից, լիկվիդացնել  Mercury մարկան: Ներկայումս Ford հսկայական ընկերությունից մնացել են Ford-ն ու Lincoln-ը:

Ոչ պակաս խոշոր էին  General Motors-ի կորուստները: Ամերիկացիները զրկվեցին SAAB-ից, Hummer-ից, Saturn-ից, սակայն կարողացան պահել  Opel-ը և Daewoo-ն: Ներկայումս այս ընկերության կազմում մտնում են Buick-ը, Cadillac-ը, Chevrolet-ը, GMC-ը, Holden-ը և Vauxhall-ը: Բացի այդ, այս ընկերությունը արտադրում է  Chevrolet Niva ամենագնացները:

Ինչ վերաբերում է Chrysler-ին, ապա այս ամերիկյան կոնցերնտ  Fiat-ի գործընկերն է, որը իր «թևի» տակ է համախմբեր Alfa Romeo, Ferrari, Maserati, Lancia Chrysler, Jeep, Dodge և Ram բրենդները:

Եվրոպայում ճգնաժամը այնքան էլ ծանր հետևանք չունեցավ:

Volkswagen-ը իր շարքերում ներառեց Porsche-ը, այժմ կազմում մտնում են Volkswagen-ը, Audi-ին, Porsche-ը, Bentley-ին, Bugatti-ն, Lamborghini-ն, Skoda-ն, Seat-ը:

Գերմանական մյուս ավտոարտադրող  Daimler AG-ը թողարկում է Mercedes, Maybach և Smart բրենդները, իսկ BMW-ն, բացի BMW-ից, նաև Rolls-Royce-ը և Mini-ն:

Եվրոպական մյուս խոշոր ավտոարտադրող Renault-Nissan-ին պատկանում են Renault, Dacia, Nissan, Infiniti, Samsung մարկաները: Ֆրանսիական ավտոարտադրող  PSA թողարկում է  Citroen և Peugeot բրենդները:

Ճապոնական ավտոարտադրողներից միայն  Toyota-ն կարող է «գլուխ գովել» բրենդների հավաքածուով`  Lexus, Scion, Daihatsu և Subaru:

 

20.07.15 | ժողովածու