Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ամառային փայլուն եւ թարմ դիմահարդարում. (տեսանյութ)

Ամառն, ինքնին, ենթադրում է գույներ եւ բարձր տրամադրություն: Հետաքրքիր է, բայց հենց գույներն են հանդիսանում բարձր տրմադրության գրավականը: Եթե դուք սիրում եք լինել մշտապես պայծառ եւ արեւային, այս եղանակը տալիս է ձեզ այդպիսին զգալու հնարավորություն:

Դիմահարդարումը եւս մի միջոց է վառ եւ թարմ տեսք ու տրամադրություն ստանալաու համար:

Դիմահարդար Միշել Ռիդի հերթական ուսուցողական տեսանյութն արվել է հենց նրանց համար, ովքեր ցանկանում են համապատասխանել այս սեզոնին` լինելով թարմ, արեւային եւ պայծառ:

Երիտասարդ դիմահարդարի ցուցումները հատկապես կօգնեն իր տարեկիցներին` երիտասարդ աղջիկներին: Դիմահարդարը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է դեմքին եւ աչքերին կրել գույներ, բայց դա անել ճաշակով եւ եղանակին համապատասխան:

Այս դիմահարդարումն իրականացնելու համար անհրաժռշտ է ձեռքի տակ ունենալ մուգ շագանակագույն եւ ոսկեգույն ստվերաներկեր, մեղմ վարդագույն փայլուն շրթներկ, կոնսիլեր, սնգույր եւ սեւաներկ:

Եթե ցանկանում եք ունենալ ամառային թարմ դիմահարդարում, ապա պատրաստեք «գունապնակն» ու հետեւեք Միշելի ցուցումներին:

Պատրաստեց Սյունե Առաքելյանը 

07.06.16 | հասարակություն | մոդա