Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ամառային դիմահարդարում. Ինչպե՞ս ստանալ գունավոր սլաքներ (տեսանյութ)

Ամառը իր հետ բերում է ոչ միայն ջերմություն եւ արեւային տրամադրություն, այլեւ շատ ու շատ գույներ: Տաք եղանակը թելադրում է իր «կանոնները»: Այս սեզոնին բոլորն են ցանկանում լինել վառ, տարբերվող եւ թարմ: Որքան պայծառ ենք լինում ամռանը, այնքան ավելի բարձր է լինում մեր տրամադրությունը:

Վառ look կարելի է ստանալ ոչ միայն տաք երանգների հագուստի, այլեւ դիմահարդարման շնորհիվ:

Ի դեպ, դիմահարդարման մասին… Մենք սովոր ենք, որ աչքերի սլաքները պետք է ստանալ սեւ սուրմայի միջոով: Սակայն դիմահարդար Էմ Ֆորդն առաջարկում է ամառային սլաքների իր տարբերակը:

Էմը տարբեր երանգների սուրմաների միջոցով ստանում է գունավոր եւ արտահայտիչ սլաքներ: Եթե հետեւնք դիմահարդարի ցուցումներին` գործընթացը բավականին հեշտ կթվա:

Ամառային դիմահարդարման մանրամասները` տեսանյությում:

Պատրաստեց Սյունե Առաքելյանը

04.06.16 | հասարակություն