Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Աղքատության գենետիկա. ինչու են որոշ մարդիկ աղքատ, իսկ որոշները՝ հարուստ

Շատ գիտնականներ փորձում են բացահայտել հարստության ու աղքատության աղբյուրները: Բիզնես-մարզիչ ու դասախոս Նատալյա Գրեյսը «Գրեյսի օրենքները» իր գրքում ևս փորձել է պատասխանել այս հավերժ հուզող հարցերին: Նա կարծում է, որ գոյություն ունի Գենետիկական աղքատության մասին օրենք, որում էլ թաքնված է մարդկային աղքատության իրական պատճառը: Գենետիկ աղքատության մասին օրենքի վրա ազդում են 4 գործոններ:

1. Մենթալիտետ

Ինչո՞ւ է աղքատության կողքին մշտապես նաև աղբ լինում: Աղբը ոչ թե փողի բացակայության դրսևորում է, այլ` մենթալիտետի: Իսկ քանի որ կեղտն ու աղքատությունը հարևաններ են, ապա աղքատությունը ևս յուրօրինակ մենթալիտետ է: «Աղքատությունը գտնվում է չլվացված գլխում»:

2. Քաղքենիություն

Դպրոցում ես գրականության հիասքանչ ուսուցչուհի եմ ունեցել՝ Թամարա Գրիգորևնան: Մի օր նրան հարցնում են, թե ի՞նչ է նշանակում քաղքենիություն և նա պատասխանել է. «Քաղքենիություն նշանակում է խմել հին, շարքից դուրս եկած բաժակից, երբ նոր բաժակը դրված է պահարանում»: Այսպես ընդունված է շատ ընտանիքներում. սև օրվա համար փող են կողքի դնում, իսկ գավաթը պահված է«սպիտակ օրվա» համար: Միայն թե «սպիտակ օրերն» ավելի քիչ են հանդիպում, իսկ ահա «սևը» լցնում է ողջ կյանքը: Ով ապրում է ապագային սպասելով, նրա համար այն երբեք չի գալիս: Ապագային սպասելը կյանքը տանում է կործանման:

3. Մոխրոտիկի բարդույթ

Մի կնոջ գիտեմ, ով 20 տարուց ավելի փող էր կուտակել, որպեսզի ամառանոց գնի: Նա միայնակ երկու աղջիկ է դաստիրակել: Աղջիկները գրեթե միշտ կրում էին միևնույն տաբատները, որոնք տարեցտարի նրանց հասակին համապատասխան կախարդական կերպով երկարում էին: Կինը գնեց ամառանոցը, սակայն աղջիկները ոչ մի հետաքրքրություն չցուցաբերեցին դրա հանդեպ, այլ միայն քննադատում էին մորը, որ նա իրենց չի սովորեցրել կին լինել: Աղջիկների մոտ Մոխրոտիկի բարդույթ էր առաջացել: Նրանք իրենց ողջ կյանքում հնամաշ իրերին սովոր լինելով՝ վախենում էին իրենց վրա գումար ծախսել: Ամեն անգամ, երբ նրանք ինչ-որ բան գնում են, նրանց մոտ տրամադրության անկում էր լինում. նրանք կարծես թե իրենց լավ իրերի համար անարժան են համարում:

Ինքդ քո վրա գումար ծախսելուց վախենալը քեզ աղքատ է դարձնում:

4. Ենթագիտակցության ծրագրավորում

Երեխաները, որոնք տեսնում են կեղտոտություն, առանց գիտակցելու ծրագրավորվում են աղքատության ուղղությամբ: Արդեն հասունացման տարիքում նրանք գիտակցում են դրա ծանրությունը: Դեռևս Անտոն Չեխովն  է նշել, որ կեղտոտ պատերն ու միջանցքներն ազդում են սովորելու երեխաների ունակության վրա: Կեղտոտությունն ու աղքատությունը ճնշում են մարդուն: Արդեն սովորական դարձած այդ ապրելակերպը նման պայմաններում մեծացող երեխաների ուղեղում ծրագրում է, որ իրենք անհաջողակ են:

«Հարստությունն ու աղքատությունը ձեր խելքի ու մտքերի վիճակ է»:

22.07.15 | ժողովածու | քաղաքականություն